Դանիելի մարգարեության մեկնություն 7(6):22

Սուրբ Եփրեմ Ասորի

Իմ Աստուածն ուղարկեց իր Հրեշտակին եւ փակեց այս առիւծների բերանները, եւ նրանք չյօշոտեցին ինձ, որովհետեւ ես արդար գտնուեցի նրա առաջ, իսկ քո հանդէպ, արքա՛յ, ոչ մի մեղք չեմ գործել»:
   
   Դու վախենում ես անիծված օձից և չե՞ս վախենում Աստծուց: Դու սարսափով նահանջում ես կարիճից և չե՞ս դողում Աստծո խոսքից: Ուղտը քեզ սարսռեցնում է, առյուծը քեզ մահացու վախ է պատճառում, դու սարսափով ու վախից փախչում ես արջից, վագրից և շնից: Սակայն Աստծուց վախեցող արդար մարդու հետ միասին Տիրոջ երկյուղը տարածվում է առյուծների գբում, որտեղ էլ բանտարկված էր նա: Սրբերի մարմինը նրանց ատամների համար նույնն էր, ինչ երկաթը, ուստի նա ընտելացնում է ոչնչացնողներին, քանի որ լցված էր Տիրոջ երկյուղով:
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Իմ Աստուածն ուղարկեց իր Հրեշտակին եւ փակեց այս առիւծների բերանները, եւ նրանք չյօշոտեցին ինձ, որովհետեւ ես ար   դար գտնուեցի նրա առաջ, իսկ քո հանդէպ, արքա՛յ, ոչ մի մեղք չեմ գործել»:
   
   Ամեն ինչի Տերը, իր զորության առատության համաձայն, փոխում է նաև կենդանիների բնույթը և առանց նրանց բնական վայրագությունը խլելու՝ նրանց մեջ ոչխարի հեզություն է սերմանում, սակայն նրանց նույն բնույթը թողնելով՝ ստիպում է ոչխարների հատկություններ դրսևորել... Դրանում ցանկացած մարդ կարող է համոզվել... Դանիելի օրինակով: Առյուծներով շրջապատված Դանիելը  ոչ մի վնաս չկրեց, քանզի ասես ոչխարների մեջ լիներ, քանի որ վերին զորությունը զսպում էր առյուծների  գազանությունը:
   

Ա. Լոպուխին

«Իմ Աստվածն ուղարկեց Իր հրեշտակին և փակեց առյուծների բերանը, ու նրանք ինձ չվնասեցին, որովհետև ես մաքուր գտնվեցի Նրա առաջ, և քո առաջ նույնպես, ո՛վ թագավոր, ես ոչ մի հանցանք չեմ գործել»։  (Սինոդական թարգ․) [22]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 7(6):21
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) իմ Աստուածն ուղարկեց իր Հրեշտակին եւ փակեց այս առիւծների բերանները, եւ նրանք չյօշոտեցին ինձ, որովհետեւ ես արդար գտնուեցի նրա առաջ, իսկ քո հանդէպ, արքա՛յ, ոչ մի մեղք չեմ գործել»:
(Արարատ թարգ․ 6։22) Իմ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին, և նա փակեց առյուծների բերանը, ու նրանք ինձ չվնասեցին, որովհետև նրա առաջ ես անմեղ գտնվեցի։ Քո առաջ ևս, ո՛վ թագավոր, ոչ մի հանցանք չեմ գործել»։
(Գրաբար) Աստուած իմ առաքեաց զհրեշտակ իւր և եխի՛ց զբերանս առիւծուցս, և ո՛չ ապականեցին զիս. զի առաջի նորա ուղղութիւն գտաւ իմ. և առաջի քո արքայ վնա՛ս ինչ՝ ո՛չ արարի։