Սուրբ Հովհան Ոսկեբերան
Թագաւորը հրամայեց, եւ բերեցին Դանիէլի դէմ չարախօսող մարդկանց, եւ նրանք, նրանց որդիներն ու նրանց կանայք գցուեցին առիւծների գուբը. դեռ գբի յատակին չէին հասել, երբ առիւծները յափշտակեցին նրանց եւ մանրեցին նրանց բոլոր ոսկորները:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 6:23
Ա. Լոպուխին
«Եվ թագավորը հրամայեց, ու բերեցին այն մարդկանց, որոնք մեղադրում էին Դանիելին, և նետեցին առյուծների գուբը ինչպես նրանց, այնպես էլ նրանց զավակներին ու նրանց կանանց. և նրանք դեռ չէին հասել գբի հատակին, երբ առյուծները հափշտակեցին նրանց և փշրեցին նրանց բոլոր ոսկորները»: (Սինոդական թարգ․) [24]
Դանիելի թշնամիների նկատմամբ կիրառվեց զրպարտիչների մասին հին պարսիկների օրենքը: Ըստ դրա, նրանք ենթարկվեցին հենց այն պատժին, որին դատապարտել էին իրենց զոհին: Ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները, այլև նրանց ընտանիքները նետվեցին առյուծների գուբը, ինչը միանգամայն համահունչ է Հերոդոտոսի վկայությանը՝ պարսիկների՝ մեղավորների հետ միասին նաև նրանց կանանց, երեխաներին և նույնիսկ մերձավոր ազգականներին մահապատժի ենթարկելու սովորությանը:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Թագաւորը հրամայեց, եւ բերեցին Դանիէլի դէմ չարախօսող մարդկանց, եւ նրանք, նրանց որդիներն ու նրանց կանայք գցուեցին առիւծների գուբը. դեռ գբի յատակին չէին հասել, երբ առիւծները յափշտակեցին նրանց եւ մանրեցին նրանց բոլոր ոսկորները:
(Արարատ թարգ․ 6։24) Թագավորը հրամայեց, և բերեցին այն մարդկանց, որոնք Դանիելի դեմ չարախոսությունն էին արել, և գցեցին առյուծների գուբը. նրանց, նրանց որդիներին և նրանց կանանց։ Նրանք դեռ չէին հասել գբի հատակին, երբ առյուծները հափշտակեցին նրանց և փշրեցին նրանց ոսկորները։
(Գրաբար) Եւ հրամա՛ն ետ թագաւորն՝ և ածին զարսն չարախօսս զԴանիելէ. և ընկեցան’ի գուբն առիւծուց, ինքեա՛նք և որդիք իւրեանց, և կանայք նոցա. և չև՛ էին յատակս գբոյն հասեալ՝ մինչև տիրեցին նոցա առիւծքն, և զամենայն ոսկերս նոցա մանրեցին։
Պատմամշակութային մեկնություն
Կանանց և երեխաների փորձության ենթարկվելը: Սա Միջագետքի օրենքներում արձանագրված բոլոր կանոններից ամենադաժանն է: Երբ Հին Կտակարանում ասվում է, որ մի ամբողջ ընտանիք պատժվել է Աստծո դատավճռով, դա նշանակում է, որ այն ամբողջովին ոչնչացվել է (այս մասին ընթերցի՛ր Հեսու. 7։25 համարի մեկնաբանության մեջ): Հերոդոտոսը նկարագրում է մի դեպք, երբ Դարեհի օրոք մի բարձրաստիճան ազնվական ու թագավորի կողմից վստահված անձ ապստամբության մասնակցելու համար դատապարտվում և մահապատժի է ենթարկվում: Նրա հետ միասին ոչնչացվում է նաև նրա ընտանիքի մեծ մասը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: