Դանիելի մարգարեության մեկնություն 9(8):5

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ես հետեւում էի ու մտածում: Եւ ահա մի քօշ գալիս էր արեւմուտքից երկրի վրայով եւ գետնին չէր դիպչում. քօշը ունէր մի եղջիւր իր աչքերի միջեւ:
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1
   

Ա. Լոպուխին

5-7. «Ես ուշադիր նայում էի դրան, և ահա, արևմուտքից մի այծ եկավ ամբողջ երկրի մակերեսի վրայով՝ գետնին չդիպչելով, ու այդ այծը մի երևելի եղջյուր ուներ իր աչքերի մեջտեղում»։ [5] «Նա գնաց եղջյուրներ ունեցող այն խոյի մոտ, որին ես տեսել էի գետի մոտ կանգնած, և նրա վրա հարձակվեց իր ուժգին զայրույթով»։ «Եվ ես տեսա, թե նա ինչպես մոտեցավ խոյին և, նրա դեմ կատաղած, հարվածեց խոյին և կոտրեց նրա երկու եղջյուրները։ Եվ խոյի մեջ այնքան ուժ չկար, որ կանգներ նրա դիմաց, ու նա նրան գետնին գցեց և կոխկռտեց նրան, ու չկար մեկը, որ կկարողանար խոյին փրկել նրա ձեռքից»։ (Սինոդական թարգ․)

   

   Արևմուտքը, հյուսիսը և հարավը զգացին Մեդա–պարսկական թագավորության ամեն ինչ ավերող ուժը: Անձեռնմխելի մնաց միայն արևելքը․ ինչպես գիտեք, Հունաստանի դեմ Քսերքսեսի արշավանքն ավարտվեց անհաջողությամբ, բայց այստեղից (Հունաստանն ընկած է Պարսկաստանից դեպի արևմուտք․ այծը գալիս է արևմուտքից),  ի դեմս առաջին հույն թագավորի (Դան. 8։21),  եկավ կործանումը: Ալեքսանդր Մակեդոնացու անհավատալիորեն արագ արշավը դեպի Ասիա (այծը քայլում է արտասովոր հեշտությամբ՝ «առանց գետնին դիպչելու»), Դարեհ Կոդոմանոսի նկատմամբ նրա հաղթանակները Գրանիկուսում, Իսուսում և, վերջապես, Սուսայի և Եվլեա գետի մոտակայքում՝ Գավգամելայի և Արբելայի արանքում, վերջ դրեցին Մեդա–պարսկական  միապետության գոյությանը:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ես հետեւում էի ու մտածում: Եւ ահա մի քօշ գալիս էր արեւմուտքից երկրի վրայով եւ գետնին չէր դիպչում. քօշը ունէր մի եղջիւր իր աչքերի միջեւ:
(Արարատ թարգ․ 8։5) Մինչ նայում էի, ահա արևմուտքից արու մի այծ եկավ ամբողջ երկրի մակերեսի վրայով և գետնին չէր դիպչում, և այդ այծը մի երևելի եղջյուր ուներ իր աչքերի մեջտեղում։
(Գրաբար) և ես միտ դնէի։ Եւ ահա քօշ մի այծեաց գայր յարևմտից ընդ երեսս երկրի, և յերկիր ո՛չ մերձենայր. և քօշին եղջեւր մի էր’ի մէջ աչաց նորա.