Ա. Լոպուխին
«Եվ Աստված այս չորս պատանիներին գիտություն և հանճար տվեց յուրաքանչյուր գրքի և իմաստության մեջ, իսկ Դանիելին տվեց նաև ամեն տեսակի տեսիլքներ և երազներ հասկանալու կարողությունը»։ (Սինոդական թարգ․) [17]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 2(1):15
--------------------------------
[17] (Էջմիածին թարգ․) Աստուած նրանց խելք եւ իմաստութիւն տուեց ամէն տեսակի դպրութեան եւ իմացութեան մէջ: Դանիէլը խելամուտ էր հասկանալու ամէն տեսակ տեսիլքներ ու երազներ:
(Արարատ թարգ․1։17) Եվ Աստված այս չորս տղաներին գիտություն և հանճար տվեց ամեն դպրության և իմաստության մեջ, և Դանիելը հասկանում էր ամեն տեսիլք ու երազ։
(Գրաբար) Եւ ետ նոցա Աստուած իմաստութիւն և հանճար յամենայն դպրութեան՝ և իմաստութեան. և Դանիէլ խելամո՛ւտ էր ամենայն տեսլեան երազոց։
Պատմամշակութային մեկնություն
Տեսիլքներ ու երազներ: Արդեն մ.թ.ա. 3–րդ հազարամյակում երազներին մեծ նշանակություն էին տալիս, քանի որ հավատում էին, որ դրանք բացահայտում են աստվածների կատարած գործերի իմաստները: Երազները դիտվում էին որպես աստվածներից ուղարկված հաղորդագրություններ, որոնք բերում էր սուրհանդակ ոգին: Աքքադերենում այսպիսի սուրհանդակը կոչվում էր Զակիկու: Երբեմն երազների միջոցով փորձում էին տեղեկատվություններ ստանալ (այս մասին ընթերցի՛ր նաև Բ Մնացորդաց. 1.7–12 համարների մեկնաբանությունները):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: