Երեմիայի մարգարեության մեկնություն 11:2

Ա․ Լոպուխին

««Լսե՛ք այս ուխտի խոսքերը և ասե՛ք Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին»։ (Սինոդական թարգմ.) [2]
   
   «Լսեցե՛ք…. ասե՛ք»։ Այստեղ ոչ միայն Երեմիային, այլ նաև նրա ժամանակի մյուս մարգարեներին ուղղված հրաման է տրվում:
   «Այս ուխտի»։ Այստեղ ակնհայտորեն մատնանշվում է Հովսիայի օրոք հայտնաբերված «Ուխտի գիրքը»: Երեմիան ստիպված էր մանրակրկիտ բացատրել Աստծո և հրեա ժողովրդի միջև կնքված դաշինքի բոլոր պայմանները:
   Մարգարեի գործունեությունը, սակայն, անհաջող եղավ: Իր նախնիների պես Իսրայելը չցանկացավ լսել մարգարեին: Հրեաները լուռ կերպով միմյանց հետ համաձայնեցին ապրել իրենց ցանկացածի պես և շարունակեցին ծառայել օտար աստվածների: Հետևաբար, Աստված խոստանում է աղետներ բերել նրանց վրա և մարգարեին, նույնիսկ հավատուրացների համար աղոթել է արգելում: Դրա հետևանքով ազգը, աստվածային նախախնամության համաձայն՝ կանաչ ազնվամորի լինելու փոխարեն, որպես ամբողջովին չոր ծառ՝ պիտի այրվի Աստծու դատաստանի կրակով:

---------------------------------------
[2] (Էջմիածին) «Լսեցէ՛ք այս ուխտի պայմանը եւ յայտնեցէ՛ք Յուդայի երկրի մարդկանց ու Երուսաղէմի բնակինչներին:

(Արարատ թարգմ.) «Լսե՛ք այս ուխտի խոսքերը և խոսե՛ք Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին։

(Գրաբար) Լուարուք զբան ուխտիս այսորիկ, եւ խաւսեցարուք ընդ արսդ Յուդայ՝ եւ ընդ բնակիչսդ Երուսաղէմի։