Երեմիայի մարգարեության մեկնություն 13:19

Ա. Լոպուխին

«Հարավային քաղաքները կողպված են, և դրանք բացող չկա. ամբողջ Հուդան գերության է տարվում, գերության է տարվում ամբողջությամբ»։ (Սինոդակ. թարգմ.) [19]
   
    «Հարավային քաղաքները կողպված են», այսինքն՝ Երուսաղեմի բնակիչները չեն կարող այնտեղ փրկվել, եթե անգամ ցանկանան: Երուսաղեմից հարավ ընկած հրեական քաղաքները թշնամիների կողմից առաջինը հարձակման ենթարկվեցին և կտրվեցին մայրաքաղաքից:
---------------------------------------

[19] (Էջմիածին թարգմ.) Հարաւի կողմի քաղաքները փակուեցին, եւ ոչ ոք չկայ, որ բաց անի. Յուդայի երկիրն ամբողջապէս գերուեց, սպառուեց լիովին»:

(Արարատ թարգմ.) Հարավային քաղաքները փակվեցին, և բացող չկա. ամբողջ Հուդան գերության գնաց, ամբողջությամբ գերեվարվեց։

(Գրաբար) փակեցան քաղաքք որ ընդ հարաւակողմն, եւ ոչ ոք էր որ բանայր. գերեցաւ Յուդա զվախճանեալ գերութիւն, զկատարեալն հատուցմանց։