Ա. Լոպուխին
Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. (Սինոդակ. թարգմ.) [1]
Բանաձևը, որն այստեղ ծառայում է որպես հետագայում տրվող աստվածային հայտնությունների նախաբան, զարմացնում է իր պարզությամբ, հատկապես եթե այն համեմատում ենք այն հանգամանքների հետ, որոնք համապատասխան դեպքերում դիտվում են Եսայի (տե՛ս գլուխ. 6) և Եզեկիել մարգարեների (տե՛ս գլուխ. 1) մոտ։ Իր կանչվելու պատկերման մեջ այս ծայրահեղ զսպվածության բացատրությունը կարելի է տեսնել այն բանում, որ Երեմիայի մարգարեությունը հնագույն մարգարեությունից անցում է դեպի նորը: Հին մարգարեությունը, ըստ էության, չմերժեց թիկնոցի (կամ գուշակության. լրացումը` թարգմանչի) հետ ունեցած որոշ կապեր: Այնպիսի հզոր բնություններ, ինչպիսիք էին Եղիան, Ամոսը, Եսայիան, Միքիան, որոնք իրենց բարձրագույն առաքելության գիտակցության մեջ, մղվելով Աստծո Հոգուց, որպես քաջ մարտիկներ, շտապեցին աշխարհ, կարող էին, իհարկե, կոչվել աստվածային Հոգու կողմից «պարուրված», այս բառի լավագույն և ազնվական իմաստով։ Բայց Երեմիան, թեև հստակ հասկանում էր, որ պետք է բոլորի դեմ պայքարի, և որ ինքը ժամանակից առաջ նախասահմանված էր դրա համար, այնուամենայնիվ, այս հավիտենական նախասահմանվածությունը նրա վրա չի գործում որպես decretum absolutum: Նա աստվածային հոգով «պարուրված» չէ, սակայն Աստծո առաջ իրեն զգում է որպես մի անհատականություն, որն ունի իր ցանկությունները, խնդրանքները և կարիքները: Կարծես պայքար է ընթանում մարգարեի և Աստծո միջև. Երեմիան ձգտում է իրականացնել աստվածային որոշումները՝ հաճախ ինքն իր և իր անձնական համաձայնությունների և անհամաձայնությունների հետ պայքարելով։ Այնուհետև Երեմիան թերահավատորեն է վերաբերվում այն բանին, ինչը, կարելի է ասել, հին մարգարեների համար նրանց մարգարեական ինքնագիտակցության հիմնաքարն էր. դրանք տեսիլքները, հայտնություններն ու էքստատիկ վիճակներն էին, որոնք, նրա համոզմամբ, ոմանց մոտ զուտ սուբյեկտիվ ծագում ունեցող երևույթներ էին, ինքնախաբեություն և ամենևին էլ աստվածային ոգեշնչման նշան չէին: Իհարկե, իր ներսում մարգարեն կարողանում էր տարբերակել իր մտքերը և Աստծուց եկած հայտնությունները (տե՛ս XLII. 7), բայց նա դեռևս կարևորություն չէր տալիս այս տեսիլքների նկարագրությանը, որոնց վրա նաև կեղծ մարգարեներն էին դնում Աստծո անունից քարոզելու իրենց իրավունքի հիմքը:
---------------------------------------
[1] (Էջմիածին թարգմ.) ես քեզ կ՚ազատեմ չար ձեռքերից, քեզ կը փրկեմ ժանտ ձեռքերից», - ասում է Տէր Աստուածն Իսրայէլի:
(Արարատ թարգմ.) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Տէրը խոսեց ինձ հետ ասելով՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: