Երեմիայի մարգարեության մեկնություն 18։9

Սուրբ Հովհան Ոսկեբերան

9–10․ Իսկ եթէ վճիռ կարդամ մի ազգի կամ թագաւորութեան մասին՝ նրան շէնացնելու եւ կանգուն պահելու համար,  բայց նրանք չարութիւն անեն իմ առաջ՝ ականջ չդնելով իմ ձայնին, - ես եւս կը զղջամ այն բարիքների համար, որ ասացի, թէ կ՚անեմ նրանց:
    
    Երբ հրեաները սկսեն ասել, որ Աստված նրանց բարիք է խոստացել, ապա այս գլուխը նրանց մերկացնելու համար օգտակար կլինի. քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին չհավատացին, ուստի իրենք են իրենց դժբախտությունների համար պատասխանատու:
    

Ա. Լոպուխին

«Եվ երբեմն կասեմ մի ժողովրդի և մի թագավորության մասին, որ կառուցելու եմ և հաստատելու եմ այն»:  (Սինոդական թարգ․) [9]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:1

-----------------------------------------

[9](Էջմիածին թարգմ.) Իսկ եթէ վճիռ կարդամ մի ազգի կամ թագաւորութեան մասին՝ նրան շէնացնելու եւ կանգուն պահելու համար,
(Արարատ թարգմ.) Եվ մի պահ ես կխոսեմ ազգի կամ մի թագավորության մասին՝ կառուցելու և տնկելու համար,
(Գրաբար) Եւ եթէ վախճան խօսեցայց ազգի եւ թագաւորութեան՝ շինել եւ տնկել,