Երեմիայի մարգարեության մեկնություն 18։14

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Միթէ կը ցամաքի՞ ջուրը ժայռի ստինքներից, կամ ձիւնը՝ Լիբանանից, կամ թէ հողմի սաստկութիւնից ջրերը բռնութեամբ յետ կը շրջուե՞ն:
    
    Ապառաժից էր Մաստի կոչվող մի ինչ–որ գագաթ: Այսպիսով՝ ասում է, որ ինչպես հնարավոր չէ այն, որ այնտեղից կտրվի ջուրը կամ լիբանանյան ձյունը, և որ ինչ–որ մեկը արագ վազող ջրին թույլ չտա իր հոսանքի ուղղությամբ հոսել, այդպես էլ ժողովուրդն էր անընդհատ մեղանչում և ահռելի անօրինություններ գործում:
    

Սուրբ Եփրեմ Ասորի

Միթէ կը ցամաքի՞ ջուրը ժայռի ստինքներից, կամ ձիւնը՝ Լիբանանից, կամ թէ հողմի սաստկութիւնից ջրերը բռնութեամբ յետ կը շրջուե՞ն:
    
    «Մի՞թե ձյունը կպակասի ժայռի ստինքներից». խոսքը ապառաժոտ լեռներից հոսող ջրերի մասին է: «Ժայռի ստինքներ» Երեմիան անվանում է Հերմոնը (Անդրլիբանանի ամենաբարձր լեռնաշղթան): «Արդյո՞ք կպակասի օտար, սառը և հոսող ջուրը»: Նա օտար և հոսող ջուր է անվանում երկրից հազիվ դուրս եկող, սառը և իր ակունքի մոտ դեռ արևից չտաքացած ջուրը: Մարգարեն ունի մեկ նպատակ: Այս և մյուս օրինակներով նա ցանկանում է հրեաներին ցույց տալ նրանց անօրինությունը, որի պատճառով նրանք մերժեցին Աստծու պաշտամունքը, մինչդեռ տեղին չէր մերժել այն, ինչը նրանց համար մեծ օգուտ էր, քանզի ոչինչ չի կարող շեղվել իր բնույթից. լեռան գագաթի ձյունը չի վերանա, և սրընթաց հեղեղներով հոսող ջրերը չեն դադարի:
    

Ա. Լոպուխին

«Մի՞թե Լիբանանի ձյունը պակասում է լեռան ժայռից, և մի՞թե ցամաքում են ուրիշ տեղերից հոսող սառը ջրերը»։ (Սինոդական թարգ․) [14]
    
    Լիբանանի ամենաբարձր ժայռերի ձյունը երբեք չի հալչում, նույնիսկ կիզիչ ամռան ընթացքում: «Այլ վայրերից հոսող ջրեր». սրանք այնպիսի ջրեր են, որոնք հոսում են Լիբանանի ծայրամասից, այսինքն՝ Պաղեստինի համար խորթ Սիրիայից: Լիբանանը նրանց սնում է իր ձյունով, իսկ նրանք մշտապես հոսում են նրա գագաթներից: Մարգարեն, ակնհայտորեն, այս խորթ, օտար ջրերը հակադրում է Քանանի ջրերին, այսինքն՝ ամռանը չորացող քանանական գետակներին նմանվող Իսրայելի ժողովրդին:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:13

-----------------------------------------

[14](Էջմիածին թարգմ.) Միթէ կը ցամաքի՞ ջուրը ժայռի ստինքներից, կամ ձիւնը՝ Լիբանանից, կամ թէ հողմի սաստկութիւնից ջրերը բռնութեամբ յետ կը շրջուե՞ն:
(Արարատ թարգմ.) Մի՞թե դաշտի ժայռից կպակասի Լիբանանի ձյունը, կամ կցամաքեն հոսող, հեռվից եկող սառը ջրերը։
(Գրաբար) Միթէ պակասեսցե՞ն ստինք ի վիմէ, կամ ձիւն ի Լիբանանէ, կամ թէ դառնայցե՞ն ջուրք բռնութեամբ ի սաստկութենէ հողմոյ։