Երեմիայի մարգարեության մեկնություն 20:3

Սուրբ Եփրեմ Ասորի

Հետևյալ օրը Փասուրը Երեմիային հանեց տանջարանից, և Երեմիան ասաց նրան. «Տերը քո անունը ոչ թե Փասուր է կոչելու, այլ Մագոր-միսսաբիբ։
     
    Երեմիան նրա մասին այսպես ասաց, որովհետև Պասքորը ստիպված է տեղափոխվել Բաբելոն և այնտեղ տանել մի կտոր հացի կարոտությունը, ինչպես քահանայապետ Հեղի սերունդները (Ա Թագ. 2:36):
   

Ա. Լոպուխին

«Բայց հաջորդ օրը Փասուրը Երեմիային հանեց տանջարանից, և Երեմիան ասաց նրան. «Տերը քո անունը կոչեց ոչ թե «Փասուր», այլ «Մագոր-Միսսաբիբ (Սինոդակ. թարգմ.)[3]
     
    Այժմ Տերը խորհրդավոր կերպով չար քահանային նոր անուն է տալիս, որը լիովին համապատասխանում է նրան սպասվող տխուր ճակատագրին: Սա այն բանի նշանն է, որ ըստ  նոր անվան իմաստի՝  Պասքորի բախտն այլևս չի կարող փոխվել:

---------------------------------------

[3] (Էջմիածին թարգմ.) Իսկ երբ յաջորդ օրը Պասքորը Երեմիային հանեց բանտից, Երեմիան նրան ասաց. «Տէրը քո անունը կոչեց ոչ թէ Պասքոր, այլ՝ Թափառական գերի :
(Արարատ թարգմ.) Հետևյալ օրը Փասուրը Երեմիային հանեց տանջարանից, և Երեմիան ասաց նրան. «Տերը քո անունը ոչ թե Փասուր է կոչելու, այլ Մագոր-միսսաբիբ։
 (Գրաբար) Եւ եղեւ ի վաղիւ անդր, եհան Պասքովր զԵրեմիա ի վերնադրանդէ անտի։ եւ ասէ ցնա Երեմիա. Ոչ Պասքովր կոչեաց զանուն քո Տէր, այլ գերի թափառական։