Սուրբ Եփրեմ Ասորի
«Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետեւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան յարձակուեց մեզ վրայ. գուցէ Տէրն ըստ իր բոլոր հրաշքների՝ մի բան անի մեզ համար եւ վանի նրան մեզնից»:
Այսպես է ասում ամբարիշտ Սեդեկիա թագավորը, որը գրավեց իր նման չար եղբորորդու՝ Հեքոնիա թագավորի տեղը: Սեդեկիան ստրուկ էր բաբելոնացիների մոտ, որովհետև նրանցից էր ստացել իր թագավորությունը: Երբ տասնմեկ տարի թագավորելուց հետո նա տապալեց ստրկության լուծը, նրան պաշարեցին իր թագավորական քաղաքում: Այդ ժամանակ նա դեսպաններ ուղարկեց Երեմիայի մոտ, որպեսզի Տիրոջից պաշարվածների համար մխիթարություն և պաշտպանություն խնդրի, քանի որ նրանք ոչ մի տեղից այլևս օգնություն չէին կարող ստանալ:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետեւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան յարձակուեց մեզ վրայ. գուցէ Տէրն ըստ իր բոլոր հրաշքների՝ մի բան անի մեզ համար եւ վանի նրան մեզնից»:
Նրանք խոնարհ դարձան դժբախտություններից և հետո միայն դիմեցին Աստծուն, թեև նույնիսկ այդ ժամանակ ոչ այնպես, ինչպես պատշաճ է: Եվ ինչո՞ւ ես հարցնում, եթե գիտես, որ մարգարեի ասածը միանգամայն ճշմարտություն է: Ինչպե՞ս չես հավատում: Եթե այնպիսի բան ես լսում, որի հետ համաձայն ես, ապա գովաբանում ես ասվածը, սակայն եթե ճշմարտությունն ես իմանում, որ քեզ հաճելի չէ, դժգոհում ու վրդովվում ես: Որտե՞ղ են կեղծ մարգարեները, որ ասում էին՝ պատերազմ չի լինի, չի լինի մարտ, սով, սուր: (Ընդամենը մի քանի բառ հետո ասվում է): Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը: Շարունակելով անխոհեմ մնալ՝ նրանք սպասում էին աղետների փոփոխությանը: Սակայն որտեղի՞ց պիտի գար այդ փոփոխությունը։ Նրանք ասում էին, որ դա հրաշքով պիտի լինի: Ակնկալվում էր, որ Աստված ձգտելու է փառքի: Այժմ հիշում ես հրաշալի իրադարձությունները, հիմա տեսնում ես, որ Աստված ամեն ինչ կարող է անել. վշտի մեջ հայտնվե՞լն է ստիպում իմաստնանալ: Հիմա չէ նմանատիպ խոսքերի ժամանակը, այլ այն ժամանակ, երբ արհամարհում էիր դրանք, երբ խախտում էիր երդումներդ: Տե՛ս, թե ինչպիսին է երդումը խախտելու վախը. երդվեց հնազանդվել, սակայն չհնազանդվեց ու պատժվեց: Այսպիսով՝ խոսքն այն մասին չէ, որ բարբարոսները պետք է պատժվեն, այլ այն մասին է, որ Աստված չպետք է վիրավորվի, այնպես որ ոչ ոք չպետք է անօրինություն գործի: Կարծում եմ, որ Նաբուգոդոնոսորը այնքան վստահ չէ իր զենքի, որքան Աստծո բարյացակամության վրա: Այդ պատճառով էլ այդ ներքինին (այսինքն՝ Բաբելոնի արքան) դատապարտում է նրանց: Նաբուգոդոնոսորը հրեաներին ուսուցանում է, որ նրանք երբեք չպետք է երդվեն:
Ա. Լոպուխին
«Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև Նաբուգոդոնոսորը` Բաբելոնի թագավորը, կռվում է մեր դեմ. գուցե Տերը մեզ հետ մի այնպիսի բան անի, ինչպես Իր բոլոր հրաշքներն էին, որպեսզի նա մեզնից հեռանա»։[2] (Սինոդակ. թարգմ.)
Սեդեկիան, ըստ երևույթին, հավատում էր, որ Տերը կարող էր իրեն պատասխանել այնպես, ինչպես նմանատիպ դեպքում պատասխանեց Եզեկիա թագավորին (Դ Թագ. 19:2 և այլն): Սակայն Սեդեկիան, իհարկե, արժանի չէր Աստծու շնորհներին (Դ Թագ. 24:19 և այլն): Պաշարումը դեռ չէր սկսվել. թշնամու հետ կռիվներ սպասվում էին միայն քաղաքից դուրս:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 21:1
------------------------------------
[2] (Էջմիածին թարգմ.) «Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետեւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան յարձակուեց մեզ վրայ. գուցէ Տէրն ըստ իր բոլոր հրաշքների՝ մի բան անի մեզ համար եւ վանի նրան մեզնից»:
(Արարատ թարգմ.) «Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը պատերազմում է մեր դեմ. գուցե Տերը մեզ հետ վարվի իր բոլոր սքանչելիքների համեմատ, և նա մեզնից հեռանա»։
(Գրաբար) Հարց վասն մեր զՏէր. զի Նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց եհաս ի վերայ մեր՝ թերեւս արասցէ Տէր ի վերայ մեր՝ ըստ ամենայն իւրոցն սքանչելեաց, եւ դարձուսցէ ի մէնջ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: