Երեմիայի մարգարեության մեկնություն 22:11

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այսպէս է ասում Տէրը Յոսիայի որդի Յովակիմի մասին, որը թագաւորեց՝ յաջորդելով իր հայր Յոսիային եւ որը այդտեղից դուրս էր եկել. «Նա այլեւս չի վերադառնայ,
    
 Սելլիմ անվանում էին Հովաքազին. այդպես էին նրան կոչում: Այս անունը նշանակում է «խաղաղություն»: Եգիպտոսի (փարավոնի) կողմից նշանակված նրա հայր Հովհակիմը գերեվարվեց Բաբելոնի արքայի կողմից, որն էլ թագավորեցրեց Հովաքազին։  Հովաքազին խաղաղություն է անվանում, քանի որ երկիրը չի ավերվելու Բաբելոնի թագավորի կողմից։ Երկիրը չի ամայացվելու, որովհետև Հովաքազը դաշնակցելու է Բաբելոնի թագավորի հետ, և վերջինս չի համարձակվելու նրան իր գերին դարձնել:

     «Խոսում է Եգիպտոս մեկնածի մասին»: Քանզի ծանրագույն դժբախտությունն այն է, որ նույնիսկ մահվանից հետո մարդ ոչ միայն հայրենիք հասնել չի կարողանում, այլ նաև առանց թաղման է մնում. դրանից ավելի վատ ոչինչ չի կարող լինել:
    

Սուրբ Եփրեմ Ասորի

Այսպէս է ասում Տէրը Յոսիայի որդի Յովակիմի մասին, որը թագաւորեց՝ յաջորդելով իր հայր Յոսիային եւ որը այդտեղից դուրս էր եկել. «Նա այլեւս չի վերադառնայ,
    
      Նա Եգիպտոս գերի է տարվելու և չի տեսնելու ո՛չ իր քաղաքը և ո՛չ էլ թագավորական տունը: Բայց այդ օտար հողը ընդունելու է նրան ու մահից հետո էլ ծածկելու է նրա մարմինը:
    

Ա. Լոպուխին

«Որովհետև Տերն այսպես է ասում Սեղղումի` Հուդայի թագավոր Հովսիայի որդու մասին, որը թագավորեց իր հոր՝ Հովսիայից հետո, և որը դուրս եկավ այստեղից. նա այլևս հետ չպիտի դառնա այստեղ»։  [11] (Սինոդական թարգմ.)

---------------------------------------

[11] (Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը Յոսիայի որդի Յովակիմի մասին, որը թագաւորեց՝ յաջորդելով իր հայր Յոսիային եւ որը այդտեղից դուրս էր եկել. «Նա այլեւս չի վերադառնայ,
(Արարատ թարգմ.) Որովհետև Հուդայի թագավոր Հովսիայի որդի Սեղղումի մասին, որ թագավորեց իր հոր՝ Հովսիայի փոխարեն, որ այստեղից դուրս եկավ, Տերն այսպես է ասում. Այլևս հետ չպիտի դառնա։
(Գրաբար) Զի այսպէս ասէ Տէր ի վերայ Սելլենեայ որդւոյ Յովսիայ, որ թագաւորեաց փոխանակ Յովսիայ հաւր իւրոյ. որ ել ի տեղւոջէդ յայդմանէ, եւ ոչ եւս դարձցի անդրէն։