Երեմիայի մարգարեության մեկնություն 22:25

Սուրբ Հովհան Ոսկեբերան

կը մատնեմ քեզ քո անձը փնտռողների ձեռքը, նրա՛նց ձեռքը, որոնց երեսից զարհուրում էիր, բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի ձեռքը եւ քաղդէացիների ձեռքը.
 
 «Քեզ քո անձը փնտրողների ձեռքը կմատնեմ»։ Կարծում եմ, որ սա ևս նմանատիպ իմաստով է ասված: Քանի որ նրանք կա՛մ ապավինում էին Հեքոնիային և կարծում էին, որ ապահով կլինեն, որովհետև նա նշանակվել էր Բաբելոնի թագավորի կողմից, կա՛մ էլ ​​կարծում էին, որ տաճարում և Երուսաղեմում գտնվող ժողովուրդը որևէ բանի չի ենթարկվի: Ուստի (այս ամենը նկատի ունենալով) Տերը նախօրոք նրանց ասում է, որ դրան չապավինեն, ինչն էլ շուտով գործնականում պարզ է դառնում:
 

Ա. Լոպուխին

«Եվ քեզ պիտի մատնեմ քո հոգին փնտրողների ձեռքը և նրա'նց ձեռքը, որոնցից դու վախենում ես, Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի ձեռքը, ու քաղդեացիների ձեռքը»։ (Սինոադական թարգմ.) [25]
   
    Հեքոնիայի վերաբերյալ եղած բոլոր մարգարեությունների կատարման մասին, Դ Թագ. 24:12, 15, 25:27–30, 31  համարներում և այլն։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:20

-------------------------------------------------

[25](Էջմիածին թարգմ.) կը մատնեմ քեզ քո անձը փնտռողների ձեռքը, նրա՛նց ձեռքը, որոնց երեսից զարհուրում էիր, բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի ձեռքը եւ քաղդէացիների ձեռքը.
(Արարատ թարգմ.) Ես քեզ պիտի մատնեմ քո կյանքը փնտրողների ձեռքը և նրանց ձեռքը, որոնցից դու վախենում ես, և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքն ու քաղդեացիների ձեռքը։
(Գրաբար) եւ մատնեցից զքեզ ի ձեռս խնդրողաց անձին քոյ, եւ ի ձեռս այնոցիկ յորոց զարհուրէիր յերեսաց նոցա. եւ ի ձեռս Նաբուքոդոնոսորայ արքայի բաբելացւոց, եւ ի ձեռս քաղդէացւոց։