Երեմիայի մարգարեության մեկնություն 25:3

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Յուդայի երկրի արքայ Ամոնի որդի Յոսիայի տասներեքերորդ տարուց մինչեւ այսօր, այսինքն՝ քսաներեք տարի, Տէրը խօսեց ինձ հետ, ու ես վաղ առաւօտից իսկ խօսում էի ձեզ հետ, ասում, բայց դուք չլսեցիք»:
   
   Ինչպես ուրիշների, այնպես էլ այս մարգարեի միջոցով էի շարունակաբար խոսում, սակայն ոչ մի ծանր բան չէի ասում: Այդպես է վարվում նաև Քրիստոս. մտադրվելով քաղաքը թշնամիներին մատնել՝ նա գրեթե պաշտպանվում է նրանցից: «Քանի՜ անգամ կամեցա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է հավաքում իր ձագերին թևերի տակ, բայց չկամեցաք և այլն» (Մատթ. 23:37)։
   

Ա. Լոպուխին

«Յուդայի երկրի արքայ Ամոնի որդի Յոսիայի տասներեքերորդ տարուց մինչեւ այսօր, այսինքն՝ քսաներեք տարի, Տէրը խօսեց ինձ հետ, ու ես վաղ առաւօտից իսկ խօսում էի ձեզ հետ, ասում, բայց դուք չլսեցիք»: (Սինոդական թարգմ.) [3]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 25:1

---------------------------------------
[3] (Էջմիածին թարգմ.)«Յուդայի երկրի արքայ Ամոնի որդի Յոսիայի տասներեքերորդ տարուց մինչեւ այսօր, այսինքն՝ քսաներեք տարի, Տէրը խօսեց ինձ հետ, ու ես վաղ առաւօտից իսկ խօսում էի ձեզ հետ, ասում, բայց դուք չլսեցիք»:
(Արարատ թարգմ.) «Հուդայի թագավոր Ամմոնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր ահա քսաներեք տարի է՝ Տիրոջ խոսքը հասել է ինձ, և ես խոսել եմ ձեզ հետ կրկին ու կրկին, բայց դուք չանսացիք։
(Գրաբար) Յերեքտասաներորդէ ամէ Յովսիայ որդւոյ Ամովնայ արքայի Յուդայ մինչեւ ցայսաւր. այս քսան եւ երեք ամք, զի եղեւ բան Տեառն առ իս, եւ խաւսեցայ ընդ ձեզ կանխեալ ընդ առաւաւտս եւ ասէի, եւ ոչ լուարուք։