Երեմիայի մարգարեության մեկնություն 26:10

Ա.Լոպուխին

10-12. «Երբ այդ մասին լսեցին Հուդայի իշխանավորները, թագավորի տնից գնացին Տիրոջ տունն ու նստեցին Տիրոջ տան նոր դարպասի մուտքի մոտ»: [10] «Այդ ժամանակ քահանաներն ու մարգարեներն այսպես ասացին իշխանավորներին և ամբողջ ժողովրդին. «Մահվան դատավճիռ այս մարդուն, նա մարգարեանում է այս քաղաքի դեմ, ինչպես որ լսեցիք ձեր ականջներով»»։ «Եվ Երեմիան ասաց բոլոր իշխանավորներին և ամբողջ ժողովրդին. «Տերն ինձ ուղարկեց ՝ մարգարեանալու այս տան և այս քաղաքի դեմ այն բոլոր խոսքերը, որոնք դուք լսեցիք»»։ (Սինոդական թարգմ.)
    
    «Տիրոջ Տան նոր դարպասի առաջ», ինչպես երևում է 36.10 համարից, դրանք տանում էին դեպի ներքին մուտքը  կամ դեպի տաճարի վերին բակը:

-----------------------------
[10](Էջմիածին թարգմ.) Յուդայի երկրի իշխանները, լսելով այս բաները, թագաւորի պալատից եկան Տիրոջ Տունը եւ նստեցին Տիրոջ Տան նոր դարպասի առաջ:
(Արարատ թարգմ.) Երբ Հուդայի իշխանավորները լսեցին այս բաները և թագավորի տնից գնացին Տիրոջ տունն ու նստեցին Տիրոջ տան նոր դարպասի մուտքին,
(Գրաբար) Եւ լուան իշխանքն Յուդայ զբանս զայսոսիկ, եւ ելին ի տանէ թագաւորին ի տունն Տեառն. եւ նստան առաջի դրանն Տեառն նորոյ։