Երեմիայի մարգարեության մեկնություն 26:24

Ա. Լոպուխին

«Բայց Աքիկամի` Սափանի որդու ձեռքը Երեմիայի հետ էր, որպեսզի նրան չմատնեն ժողովրդի ձեռքը` սպանելու համար»։ (Էջմիածին թարգմ.) [24]
   
   Աքիկամը Հուդայի նահանգապետ Գոդաղիայի հայրն էր (Երեմ. 39:14, 40:5):
Հատուկ նշումներ: Թարգմանիչների մեծամասնությունը կարծում է, որ XXVI գլխում բովանդակվող պատմությունը կազմվել է Երեմիայի աշակերտ Բարուքի կողմից: Հակառակ դեպքում այս հատվածում ինչո՞ւ է Երեմիա մարգարեի մասին խոսվում երրորդ դեմքով:

-----------------------------
[2](Էջմիածին թարգմ.) Բայց Սափանի որդի Աքիկամի բազուկը Երեմիայի հետ էր, որ չլինի թէ նա ժողովրդի ձեռքը մատնուի, ու սպանեն նրան:
(Արարատ թարգմ.) Բայց Սափանի որդու՝ Աքիկամի ձեռքը Երեմիայի հետ էր, որպեսզի նրան ժողովրդի ձեռքը չմատնեն սպանելու համար։
(Գրաբար) Բայց ձեռն Աքիկամայ որդւոյ Սափանայ՝ էր ընդ Երեմիայի. զի մի մատնեսցի ի ձեռս ժողովրդեանն սպանանել զնա։