Երեմիայի մարգարեության մեկնություն 26:3

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Թերեւս լսեն, ու ամէն մէկը յետ կանգնի իր չար ճանապարհից, ես էլ յետ կանգնեմ այն չարութիւններից, որ մտածում եմ անել նրանց՝ ի պատասխան իրենց չար ընթացքի»:
    
    «Թերևս լսեն»: Անհուսության և հուսահատության պարագաներում այսպիսի բան հաճախ է տեղի ունենում. քանի որ սա ոգեշնչում է մարգարեին: «Թերևս կլսեն»,– ասում է ամեն ինչ նախապես տեսնողը և այսպիսով՝ նրանց հույս ունենալ է խրախուսում: Միգուցե այդպես լինի: Գուցե Սուրբ Գրքի այս համարում (ինչ–որ բանի) հաստատման մասին է խոսվում: Քանի որ Սուրբ Գրքում «միգուցե (ἴσως) իմ որդուց ամաչեն» (Մատթեոս. 21.37) համարում «միգուցե» բառը օգտագործվել է  «պետք է ամաչեն»  արտահայտության փոխարեն:
«Եվ հետ կանգնեն»: Մարգարեն հատկապես սա էր ցանկանում լսել. «Դու ցանկանում ես համարձակություն ստանալ այդպիսի հույսից»: Եթե ցանկանում ես, ապա  պատվիրում եմ հետևյալ կերպ  սկսել. «Այսպես է ասում Տերը»:
    

Ա. Լոպուխին

«Գուցե նրանք լսեն, և ամեն մեկը դարձի գա իր չար ճանապարհից, և այդ ժամանակ Ես կհրաժարվեմ այն չարիքից, որ մտածում եմ անելու նրանց իրենց չար արարքների պատճառով»։ (Սինոդական թարգմ.) [3]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 26:1

-----------------------------

[3](Էջմիածին թարգմ.) Թերեւս լսեն, ու ամէն մէկը յետ կանգնի իր չար ճանապարհից, ես էլ յետ կանգնեմ այն չարութիւններից, որ մտածում եմ անել նրանց՝ ի պատասխան իրենց չար ընթացքի»:

(Արարատ թարգմ.) Գուցե լսեն, և ամեն մեկը դարձի գա իր չար ճանապարհից, և ես կհրաժարվեմ այն չարիքից, որ մտածել եմ անելու նրանց իրենց չար արարքների պատճառով։

(Գրաբար) Թերեւս լուիցեն, եւ դարձցին իւրաքանչիւր ի ճանապարհէ իւրմէ չարէ. եւ մեղմացայց ես ի չարեացն զոր խորհիմ ես առնել նոցա վասն չարութեան գնացից նոցա։