Սուրբ Հովհան Ոսկեբերան
Այս բոլոր բաները մէկ առ մէկ յայտնեցի նաեւ Յուդայի երկրի արքայ Սեդեկիային՝ ասելով. «Ձեր պարանոցները դրէ՛ք բաբելացիների արքայի լծի տակ, ծառայեցէ՛ք նրան ու նրա ազգին, որպէսզի ապրէք:
Մի՛ կարծեք, որ ես խոսում եմ որպես թշնամի և օտար, քանի որ ես նույնը կանխատեսում եմ նաև ինձ պատկանողների (լսողների) համար: Տե՛ս, թե հետո ինչ է լինում. սուտ մարգարեն հակառակվում է: Դա սատանան է անում, որպեսզի խանգարի մարգարեությանը:
Ա. Լոպուխին
12–15. «Եվ Սեդեկիայի` Հուդայի թագավորի հետ ես խոսեցի այս բոլոր խոսքերով ու ասացի. «Ձեր պարանոցները դրե՛ք Բաբելոնի թագավորի լծի տակ և ծառայե՛ք նրան ու նրա ժողովրդին, և կապրեք»։ [12] «Ինչո՞ւ դու և քո ժողովուրդը մեռնեք սրից, սովից և ժանտախտից, ինչպես որ ասել է Տերն այն ժողովրդի մասին, որը չի ծառայի Բաբելոնի թագավորին»։ «Եվ մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որոնք ասում են ձեզ. «Դուք չեք ծառայելու Բաբելոնի թագավորին», որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում»։ «Ես չեմ ուղարկել նրանց, - ասում է Տերը, - և նրանք սուտ մարգարեություն են անում Իմ անունով, որպեսզի Ես ձեզ վտարեմ և որպեսզի դուք ոչնչանաք, դուք ու ձեր մարգարեները, որոնք մարգարեանում են ձեզ համար»։ (Սինոդական թարգմ.)
Սեդեկիային ուղղված հորդոր
Նույն կերպ էլ Երեմիան Սեդեկիային է առաջարկում հնազանդվել Նաբուգոդոնոսորին: Սեդեկիան շփոթեցվում էր տարբեր մարգարեների կողմից, որոնք նրան հուսադրում էին օտար լուծը տապալելու հնարավորության հարցում:
---------------------------------------------------
[12](Էջմիածին թարգմ.) Այս բոլոր բաները մէկ առ մէկ յայտնեցի նաեւ Յուդայի երկրի արքայ Սեդեկիային՝ ասելով. «Ձեր պարանոցները դրէ՛ք բաբելացիների արքայի լծի տակ, ծառայեցէ՛ք նրան ու նրա ազգին, որպէսզի ապրէք:
(Արարատ թարգմ.) Ես Հուդայի թագավոր Սեդեկիայի հետ այս բոլոր խոսքերի համաձայն խոսեցի՝ ասելով. «Դուք ձեր պարանոցները դրե՛ք Բաբելոնի թագավորի լծի տակ, ծառայե՛ք նրան ու նրա ժողովրդին և կապրեք։
(Գրաբար) Եւ առ Սեդեկիա արքայ Յուդայ խաւսեցայ ըստ ամենայն բանիցս այսոցիկ, եւ ասեմ. մուծէք զպարանոցս ձեր ընդ լծով արքային բաբելացւոց, եւ ծառայեցէք նմա եւ ազգի նորա՝ եւ կեցջիք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: