Երեմիայի մարգարեության մեկնություն 27:4

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Նրանց կը պատուիրես յայտնելու իրենց տէրերին, թէ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. այսպէս կ՚ասէք ձեր տէրերին.
    
    Եվ հիմա էլ Ես գոյություն ունեմ, չեմ փոխվել և նույն ուժն ունեմ: Տե՛ս, թե ինչպես է նա բացատրում ձեր իրավունքները: Եթե ​​Ես եմ ստեղծել, ապա տալու իշխանություն էլ ունեմ: Բայց դու չես հավատում, որ Ես եմ ստեղծել, սակայն կհավատաս այն բանի համար, ինչը սրանից հետո է լինելու: Ինձ համար այն (αὐτήν, այսինքն՝ երկիրը)
    Նաբուգոդոնոսորին հանձնելն էր ցանկալի: Տե՛ս, թե ինչպես է կուրությունը ոչնչացնում նրանց: Արդյո՞ք իր սեփական ուժերով է հարձակվում, իսկ ինչպե՞ս է քաղաքները գրավում: Դա Ես Ինքս եմ վերևից որոշելու: Տե՛ս, թե ինչպես է նրանց աստվածճանաչողություն սովորեցնում, որպեսզի սրանից  պարզ լինի նաև նախկինը:
    

Ա. Լոպուխին

«Եվ նրանց հրամայի՛ր, որ ասեն իրենց տերերին. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Այսպե՛ս ասացեք ձեր տերերին»»: (Սինոդական թարգմ.) [4]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 27:1

-----------------------------------------

[4](Էջմիածին թարգմ.) Նրանց կը պատուիրես յայտնելու իրենց տէրերին, թէ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. այսպէս կ՚ասէք ձեր տէրերին.
(Արարատ թարգմ.) Եվ նրանց հրամայի՛ր, որ իրենց տերերին ասեն. "Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Այսպե՛ս ասացեք ձեր տերերին.
(Գրաբար) եւ պատուիրեսցես նոցա ասել ցտեարս իւրեանց. Այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Այսպէս ասասջիք ցտեարսն ձեր։