Երեմիայի մարգարեության մեկնություն 27:7

Ա. Լոպուխին

«Եվ բոլոր ժողովուրդները պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ գա նրա երկրի և նրա ժամանակը. և նրան պիտի ծառայեն շատ ժողովուրդներ ու մեծ թագավորներ»։ (Սինոդական թարգմ.) [7]
    
    Մարգարեն այստեղ խոսում է միայն բաբելոնյան գերության տևողության մասին, և դժվար թե ցանկանում է ասել, որ վստահաբար բաբելոնական գահը հորից որդուն է անցնելու:
    
    Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 27:1 

--------------------------------

[7] (Էջմիածին թարգմ.) Ու բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան, նաեւ նրա որդիներին եւ նրա որդոց որդիներին, մինչեւ որ գայ նրա եւ նրա երկրի վրայ իմ բարկանալու ժամանակը: Նրան պիտի ծառայեն բազում ազգեր եւ մեծամեծ թագաւորներ:
(Արարատ թարգմ.) Եվ բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ նրա երկրի ժամանակն էլ գա, և շատ ազգեր ու մեծ թագավորներ նրան ծառա դարձնեն։
(Գրաբար) ծառայեսցեն նմա ամենայն ազգք, եւ որդւոց նորա, եւ որդւոց որդւոց նորա, մինչեւ եկեսցէ ժամանակ բարկութեան երկրի նորա, եւ նորա. եւ ծառայեսցեն նմա ազգ բազումք եւ թագաւորք մեծամեծք։