Սուրբ Հովհան Ոսկեբերան
Հարցրէ՛ք ու տեսէ՛ք, թէ երբեւէ արուն ծնե՞լ է. հապա ինչո՛ւ ամէն տղամարդու տեսնում եմ իր ձեռքերը մէջքին պահած, ինչպէս ծննդկան կինը, եւ բոլորի դէմքի գոյնը դալուկ դարձած.
Նաև դա է վախ առաջացնում. ոչ թե իրենք իրենց կխրատեն, այլ հարևանների կողմից կխրատվեն:
Սուրբ Եփրեմ Ասորի
Հարցրէ՛ք ու տեսէ՛ք, թէ երբեւէ արուն ծնե՞լ է. հապա ինչո՛ւ ամէն տղամարդու տեսնում եմ իր ձեռքերը մէջքին պահած, ինչպէս ծննդկան կինը, եւ բոլորի դէմքի գոյնը դալուկ դարձած.
Մարգարեն կանխատեսում է բաբելոնացիների ներխուժումը, այն նեղությունն ու շփոթությունը, որի մեջ լինելու են հրեաները, երբ ճանաչեն իրենց մոլորությունը, սկսեն մեղադրել իրենց և դատապարտել իրենց անխոհեմությունը: Նույն կերպ էլ Երեմիան խոսում է նաև հետագայում՝ նկարագրելով այն վիշտը և ամոթը, որոնք կործանման ժամանակ պատահելու են հրեաներին:
Ա. Լոպուխին
«Հարցրե՛ք ու դատե՛ք. տղամարդը կծննդաբերի՞: Ապա ինչո՞ւ եմ Ես ամեն տղամարդու տեսնում ձեռքերը մեջքին դրված` ծննդկան կնոջ պես, և բոլորի դեմքերը` դալկացած»։ (Սինոդական թարգմ.) [6]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1
-----------------------------------------
[6](Էջմիածին թարգմ.) Հարցրէ՛ք ու տեսէ՛ք, թէ երբեւէ արուն ծնե՞լ է. հապա ինչո՛ւ ամէն տղամարդու տեսնում եմ իր ձեռքերը մէջքին պահած, ինչպէս ծննդկան կինը, եւ բոլորի դէմքի գոյնը դալուկ դարձած.
(Արարատ թարգմ.) Հարցրե՛ք ու տեսե՛ք, թե տղամարդը կծննդաբերի՞. ապա ինչո՞ւ եմ ամեն տղամարդու տեսնում ծննդկանի պես ձեռքերը ազդրերին և բոլորի դեմքերը դալկացած։
(Գրաբար) Հարցէք եւ տեսէք՝ եթէ ծնաւ երբէք արու. զի տեսի զամենայն այր՝ եւ ձեռք իւր ի վերայ միջոյ իւրոյ իբրեւ ծննդականի, եւ դարձան երեսք ամենայն ի գոյն դալնկան.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: