Երեմիայի մարգարեության մեկնություն 30:7

Սուրբ Հովհան Ոսկեբերան

քանզի մեծ է այն օրը, եւ նրա նմանը չկայ: Դա Յակոբի համար սարսափելի նեղութեան ժամանակ է լինելու, բայց նա փրկուելու է դրանից:
    
    «Մեծ է այն օրը, և նրա նմանը չկա… սարսափելի նեղության ժամանակ է լինելու» նախադասությունն ասված է հիպերբոլիկ եղանակով: Սա մարգարեություն չէ, այլ կատարում:
    

Սուրբ Եփրեմ Ասորի

Հարցրէ՛ք ու տեսէ՛ք, թէ երբեւէ արուն ծնե՞լ է. հապա ինչո՛ւ ամէն տղամարդու տեսնում եմ իր ձեռքերը մէջքին պահած, ինչպէս ծննդկան կինը, եւ բոլորի դէմքի գոյնը դալուկ դարձած.
    
    «Դա Հակոբի համար սարսափելի նեղության ժամանակ է լինելու, բայց նա փրկվելու է», այսինքն՝ յոթանասունամյա բաբելոնյան գերությունից հետո։
    

Ա. Լոպուխին

«Օ՜, վա՜յ, մեծ է այդ օրը, նրա նմանը չկա. դա նեղության ժամանակ պիտի լինի Հակոբի համար, բայց նա փրկվելու է դրանից»։ (Սինոդական թարգմ.) [7]
    
    Բաբելոնում գտնվող հրեաները նույնպես ստիպված կլինեն բազմաթիվ աղետներ կրել այս քաղաքի կործանման ժամանակ, բայց, ընդհանուր առմամբ, նրանք բարեհաջող կերպով դուրս կգան վտանգից:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1

----------------------------------------------

[7](Էջմիածին թարգմ.) քանզի մեծ է այն օրը, եւ նրա նմանը չկայ: Դա Յակոբի համար սարսափելի նեղութեան ժամանակ է լինելու, բայց նա փրկուելու է դրանից:
 (Արարատ թարգմ.) Ավա՜ղ, որովհետև այդ օրը մեծ է, նրա նմանը չկա, և նա Հակոբի համար նեղության ժամանակ պիտի լինի, բայց նա ազատվելու է դրանից»։
(Գրաբար) զի մեծ է աւրն այն, եւ չիք այնպիսի. եւ անհնարին նեղութեամբ է ժամանակն Յակովբայ, եւ ապրեսցի ի նմանէ։