Երեմիայի մարգարեության մեկնություն 31:13

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այն ժամանակ կոյսերը պիտի ցնծան երիտասարդների շուրջպարի մէջ, ծերերը պիտի խնդան: Նրանց սուգը խնդութեան պիտի վերածեմ, տրտմութիւնից ուրախութեան պիտի հասցնեմ նրանց:
    
    «Այդ ժամանակ պիտի ցնծան». այսինքն՝ այդ ժամանակ այրիություն չի լինի: Այդ ընթացքում նրանք չունեին ո՛չ ամուսնություն և ո՛չ էլ երեխաների ծնունդ, այլ ունեին պատիժներ, քանի որ երեխաները ևս նրանց համար դժբախտության պատճառ էին դարձել:
    
    «Այնպես կանեմ»։ Յուրաքանչյուր տարիքի ներկայացուցիչ հաճույք կզգա: Ոչ թե անդադար հարբեցողության միջոցով, այլ ուրախությունից: Նրանց երկրի բարիքներ է խոստանում. չնայած սրանք («սրանք» ասելով՝ հավանաբար նկատի ունեն 14–րդ համարում նշվող քահանաներին) հող չունեն, սակայն ասում է՝  բարիքներ կստանան:
    

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ կույսը պիտի ուրախանա շուրջպարով, և երիտասարդներն ու ծերերը միասին. և նրանց վիշտն ուրախություն կդարձնեմ ու կմխիթարեմ նրանց, և կուրախացնեմ նրանց իրենց տխրությունից հետո»։ (Սինոդական թարգմ.) [13]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

-----------------------------------------

[13](Էջմիածին թարգմ.) Այն ժամանակ կոյսերը պիտի ցնծան երիտասարդների շուրջպարի մէջ, ծերերը պիտի խնդան: Նրանց սուգը խնդութեան պիտի վերածեմ, տրտմութիւնից ուրախութեան պիտի հասցնեմ նրանց:
(Արարատ թարգմ.) Այն ժամանակ կույսը պիտի ուրախանա պարելով, նաև երիտասարդներն ու ծերերը միասին։ Եվ ես նրանց սուգն ուրախություն կդարձնեմ ու կմխիթարեմ նրանց, նրանց տրտմության փոխարեն նրանց կուրախացնեմ։
(Գրաբար) Յայնժամ ցնծասցեն կոյսք ի ժողովս երիտասարդաց. եւ ծերք խնդասցեն. եւ դարձուցից զսուգ նոցա ի խնդութիւն, եւ ուրախ արարից զնոսա ի տրտմութենէ իւրեանց։