Երեմիայի մարգարեության մեկնություն 31:6

Ա. Լոպուխին

«Որովհետև կգա այն օրը, երբ պահապանները Եփրեմի լեռան վրա պիտի կանչեն. «Վե՛ր կացեք, և բարձրանա'նք Սիոն` դեպի մեր Տերը Աստվածը»»։ (Սինոդական թարգմ.) [6]
    
    Եփրեմի լեռների բարձր կետերում ծառայող պահակները, որոնք նախկինում, հավանաբար, հետևում էին, որ Իսրայելի թագավորության հպատակները Երուսաղեմ ուխտագնացություն չգնան, այժմ իրենք են իրենց հայրենակիցներին Սիոն կանչելու, որտեղից նրանց ինչ–որ տոնի մոտենալու մասին նշան է տրվելու:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

--------------------------------------------------

[6](Էջմիածին թարգմ.) քանզի հասել է օրը, երբ Եփրեմի լեռներում պահակները ձայնելու են. «Եկէք ելնե՜նք Սիոն՝ մեր Տէր Աստծու մօտ»:
(Արարատ թարգմ.) Որովհետև կգա այն օրը, երբ պահապանները Եփրեմի լեռան վրա պիտի կանչեն. Վե՛ր կացեք, բարձրանանք Սիոն, դեպի Տերը՝ մեր Աստվածը»։
(Գրաբար) զի հասեալ է աւր կոչման հրաւիրակի ի լերինս Եփրեմի. արիք եւ ելցուք ի Սիովն առ Տէր Աստուած մեր։