Երեմիայի մարգարեության մեկնություն 32:10

Սուրբ Եփրեմ Ասորի
մուրհակ գրեցի ու կնքեցի, վկաներ դրեցի եւ արծաթը կշեռքով կշռեցի:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:9
    

Ա. Լոպուխին

«Եվ գրեցի գրքում և կնքեցի այն ու վկաներով հաստատեցի և արծաթը կշռեցի կշեռքով»։ (Սինոդական թարգմ.) [10]
    
    Կնիք դրեցի։ Մարգարեն կնքում է առք ու վաճառքի մուրհակներից մեկը և այն պահելու համար տալիս է իր աշակերտ Բարուքին: Մյուս մուրհակը մնում է առանց կնիքի, որպեսզի միշտ այդ մասին հետաքրքրվելու հնարավորություն լինի, թե ում է պատկանում վերոնշյալ արտը:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:1

-------------
[10](Էջմիածին թարգմ.) մուրհակ գրեցի ու կնքեցի, վկաներ դրեցի եւ արծաթը կշեռքով կշռեցի:
(Արարատ թարգմ.) Ես ստորագրեցի փաստաթղթում, կնքեցի և վկաներով հաստատեցի և արծաթը կշեռքով կշռեցի։
(Գրաբար) եւ գրեցի մուրհակս եւ կնքեցի. եւ կացուցի վկայս, եւ կշռեցի զարծաթն ի կշիռս։