Երեմիայի Մարգարեության մեկնություն 34:12

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Տէր Աստուած, խօսքն ուղղելով Երեմիային, ասաց.
    
    Նախկինում Ես պարտապանների (ներման) մասին օրենք հաստատեցի. ստրկությունից ազատեցի և դա կատարել հրամայեցի. բարի գործերի համար վարձատրություն պահանջեցի: Արդյո՞ք դա անիմաստ էր: Երբ ստրկության վերաբերյալ նրանք հաջող փորձեր արեցին, այդ ժամանակ նրանց ուղղեցի դեպի պարտքերի ներումը։ Ի՞նչ կարող է ինչ–որ մեկը այս մասին  ասել։ Հրեաները մեզանից իմաստուն են: Այնտեղ յոթ (ἐptά) տարի թույլատրեց, այստեղ նա ամբողջովին վերացրեց ստրկությունը: Չկա ստրուկ, ոչ էլ՝ ազատություն  (Գաղ. 3:28): Թող սա ստրուկներին ավելի անփույթ չդարձնի: «Մի՛ արհամարհիր նրանց, քանի որ բարերարություն ստացողները,– ասում է նա,– եղբայրներ են:
    

Ա. Լոպուխին

«Եվ Տիրոջ խոսքը Տիրոջից հասավ Երեմիային»:  (Սինոդական թարգմ.) [12]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 34:1

Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 34:8

-----------------------------------------

[12](Էջմիածին թարգմ.) Տէր Աստուած, խօսքն ուղղելով Երեմիային, ասաց.
(Արարատ թարգմ.) Եվ Տիրոջ խոսքը Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ Երեմիա ի Տեառնէ՝ եւ ասէ.