Երեմիայի մարգարեության մեկնություն 35:19

Սուրբ Եփրեմ Ասորի

դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. այս երկրի ողջ գոյութեան ընթացքում թող Ռեքաբի որդի Յոնադաբի որդիներից այր մարդ չպակասի՝ իմ առաջ կանգնելու համար»»:
    
    Սա չի նշանակում, որ Ռաքաբիմներին է տրվում Ղևտացիներին պատկանող քահանայությունը, այլ նշանակում է, որ նրանց սերունդը պիտի շարունակվի այն բանի համար, որ նրանք սրբորեն պահում են իրենց հայր Հոնադաբի պատվիրանները:
    

Ա. Լոպուխին

«Դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Հովնադաբից՝ Ռեքաբի որդուց, Իմ առաջ կանգնող մարդ չպիտի պակասի բոլոր օրերում»։  (Սինոդական թարգմ.) [19]
    
    «Այր մարդ չպակասի՝ իմ առաջ կանգնելու համար»: Այս խոսքերի մեջ կարելի է ցուցում տեսնել ոչ միայն Ռեքաբյան ընտանիքի պահպանման, այլ նաև Աստծո հետ նրանց ունեցած առանձնահատուկ մտերմության մասին, որը նրանք միշտ պահպանում են  (Երեմ. 15:19):
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 35:12

--------------------------------

[19](Էջմիածին թարգմ.) դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. այս երկրի ողջ գոյութեան ընթացքում թող Ռեքաբի որդի Յոնադաբի որդիներից այր մարդ չպակասի՝ իմ առաջ կանգնելու համար»»:
(Արարատ թարգմ.) դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ռեքաբի որդի Հովնադաբից իմ առաջ կանգնող մարդ չպիտի պակասի ընդմիշտ"»։
(Գրաբար) Վասն այնորիկ այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Մի պակասեսցէ այր յորդւոցն Յովնադաբայ որդւոյ Ռեքեբայ յանդիման կալ առաջի իմ զամենայն աւուրս երկրիդ։