Ա. Լոպուխին
«Բայց երբ որ նա Բենիամինի դարպասների մոտ էր, այնտեղ գտնվող մի պահակապետ՝ Հերիա անունով, որը Անանիայի որդու՝ Սեղեմիայի որդին էր, կալանավորեց Երեմիա մարգարեին՝ ասելով. «Դու ուզում ես անցնել քաղդեացիների կո՞ղմը»»։ (Սինոդական թարգմ. 37:13) [12]
«Այնտեղ թաքնվի ժողովրդից» արտահայտությունը եբրայերենից ավելի ճիշտ կլինի հետևյալ կերպ թարգմանել` «Իր ժառանգության մասը վերցնի հարազատներից»:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 37:11
----------------------
[12](Էջմիածին թարգմ.) Նա եկաւ հասաւ Բենիամինի դուռը: Այդտեղ մի մարդ կար, որին հանդիպեց նա, անունը՝ Սարու, Անանիայի որդի Սեղեմիայի տղան: Սա բռնեց Երեմիա մարգարէին՝ ասելով. «Դու փախել ես եւ ուզում ես քաղդէացիների մօտ գնալ»:
(Արարատ թարգմ.) Եվ երբ որ նա Բենիամինի դարպասում էր, այնտեղ էր մի ոստիկան՝ Անանիայի որդու՝ Սեղեմիայի որդին՝ Հերիա անունով։ Եվ նա բռնեց Երեմիա մարգարեին՝ ասելով. «Դու քաղդեացիների կողմն ես անցնում»։
(Գրաբար) եւ եկն եհաս ի դուռն Բենիամինի։ Եւ անդ էր այր մի՝ առ ում մտեալ էր նորա, անուն Սարու որդի Սելեմեայ, որդւոյ Անանիայ. կալաւ զԵրեմիա մարգարէ՝ եւ ասէ. Առ քաղդէացի՞սն. փախուցեալ երթաս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: