Երեմիայի մարգարեության մեկնություն 37:16

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Սեդեկիա արքան մարդ ուղարկեց ու կանչեց նրան: Իր տան մէջ թագաւորը ծածուկ հարցրեց նրան՝ ասելով. «Տիրոջ կողմից որեւէ պատգամ չկա՞յ արդեօք»: Իսկ Երեմիան ասաց՝ այո՛, կայ: Ապա ասաց. «Բաբելացիների թագաւորի ձեռքը պիտի մատնուես:
    
    Ինչո՞ւ էր նրան կանչում: Մտածում էր, որ աղետների հետևանքով նրա հանդգնությունը պակասել էր, և որ նա այլ խոսքեր էլ կլսեր: Հետո կասկածներ չառաջացնելու համար ոչ միայն պարզապես հարցնում է նրան, այլև ասում է. «Տիրոջ կողմից որևէ պատգամ չկա՞ արդյոք»: Միևնույն ժամանակ նրան  հեռանալու համար  հիմնավոր պատճառ է տալիս: Բայց լռությունը բանտից ավելի վատ էր:
    Տեսնո՞ւմ ես կանխապես պատկերացված առաքելական սխրագործությունները. այդպես է եղել նաև նրանց հետ. ամենուր նրանք էին. ոչինչ չոչնչացրեց նրանց ազատությունը:
    

Ա. Լոպուխին

«Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և նրան բերել տվեց։ Եվ թագավորն իր տանը ծածուկ հարցրեց նրան և ասաց. «Տիրոջ կողմից խոսք չկա՞»։ Երեմիան պատասխանեց՝ «կա», և ասաց. «Դու մատնվելու ես Բաբելոնի թագավորի ձեռքը»»։ (Սինոդական թարգմ. 37:17) [16]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 37:11

-----------------------------------

[16] (Էջմիածին թարգմ.) Սեդեկիա արքան մարդ ուղարկեց ու կանչեց նրան: Իր տան մէջ թագաւորը ծածուկ հարցրեց նրան՝ ասելով. «Տիրոջ կողմից որեւէ պատգամ չկա՞յ արդեօք»: Իսկ Երեմիան ասաց՝ այո՛, կայ: Ապա ասաց. «Բաբելացիների թագաւորի ձեռքը պիտի մատնուես:
(Արարատ թարգմ.) Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և նրան բերել տվեց։ Թագավորն իր տանը ծածուկ հարցրեց նրան և ասաց. «Տիրոջ կողմից խոսք կա՞»։ Երեմիան ասաց՝ կա։ Ապա ասաց. «Դու Բաբելոնի թագավորի ձեռքն ես մատնվելու»։
(Գրաբար) Առաքեաց արքայ Սեդեկիա՝ եւ կոչեաց  զնա. եւ եհարց զնա թագաւորն ի տան իւրում ի ծածուկ՝ եւ ասէ ցնա. Եթէ ից՞է ինչ պատգամ ի Տեառնէ։ եւ ասէ Երեմիա. Այո, է. եւ ասէ. Ի ձեռս թագաւորին բաբելացւոց մատնեսցիս։