Երեմիայի մարգարեության մեկնություն 37:5

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Տէրը խօսեց Երեմիա մարգարէի հետ եւ ասաց.
   
    Ինչո՞ւ են քաղդեացիները նահանջում: Որպեսզի հրեաները լիովին գիտակցեին, որ քաղդեացիները  ոչ թե իրենց ուժերով են հարձակվել ու կռվել նրանց հետ, այլ Նրա թույլտվությամբ:
   

Ա. Լոպուխին

«Այդ ընթացքում փարավոնի զորքը դուրս եկավ Եգիպտոսից, և քաղդեացիները, որոնք պաշարել էին Երուսաղեմը, լսելով այդ լուրը՝ հեռացան Երուսաղեմից»։ (Սինոդական թարգմ.) [5]
   
    Այստեղ հիշատակվող փարավոնը Օֆրան է՝ 26–րդ դինաստիայի 4–րդ կառավարիչը: Եզեկիելի մարգարեությունից երևում է, որ նա, քաղդեացիների հետ ընդհարվելով,  պարտություն է կրել  (Եզեկ. 30:21):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 37:1

----------------------------------

(Էջմիածին թարգմ.) Տէրը խօսեց Երեմիա մարգարէի հետ եւ ասաց.
(Արարատ թարգմ.) Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիա մարգարեին՝ ասելով
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ Երեմիա մարգարէ՝ եւ ասէ.