Երեմիայի մարգարեության մեկնություն 37:9

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Անգամ եթէ ձեզ հետ կռուող քաղդէացիների ամբողջ զօրքը կոտորէք, այն վիրաւորները, որոնք մնալու են նրանցից, ամէն կողմից պիտի բորբոքուեն ու հրով այրեն այս քաղաքը»:
    
    Երբ Աստված ցանկանում է ինչ–որ մեկի միջոցով ինչ–որ բան անել, առաջին հերթին  նա այդ մեկին թույլ է ցույց տալիս, որպեսզի ամեն ինչ վերագրվի Իրեն: Այս նույնը կատարվում է նաև այստեղ:
    

Ա. Լոպուխին

«Եթե նույնիսկ ջախջախեք էլ քաղդեացիների ամբողջ զորքին, որը պատերազմում է ձեր դեմ, և նրանցից միայն վիրավորները մնան, դարձյալ նրանցից յուրաքանչյուրն էլ իր վրանից վեր պիտի ելներ ու այս քաղաքը պիտի այրեր կրակով»։ (Սինոդական թարգմ. 37:10) [9]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 37:1

-----------------------------------------

(Էջմիածին թարգմ.) Անգամ եթէ ձեզ հետ կռուող քաղդէացիների ամբողջ զօրքը կոտորէք, այն վիրաւորները, որոնք մնալու են նրանցից, ամէն կողմից պիտի բորբոքուեն ու հրով այրեն այս քաղաքը»:
(Արարատ թարգմ.) Որովհետև եթե ձեր դեմ պատերազմող քաղդեացիների ամբողջ զորքն էլ ջարդեք, և նրանցից վիրավորված մարդիկ մնան, դարձյալ յուրաքանչյուրն իր վրանում կանգնելով՝ այս քաղաքը կրակով պիտի այրեն»։
(Գրաբար) թէպէտ եւ զամենայն զաւրն քաղդեացւոց որ մարտնչէին ընդ ձեզ՝ կոտորիցէք, խոցքն որ մնայցեն ի նոցանէ՝ յիւրաքանչիւր տեղւոջէ յարիցեն եւ այրեսցեն հրովզքաղաքդ։