Երեմիայի մարգարեության մեկնություն 38:16

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Սեդեկիա արքան գաղտնի երդում տուեց նրան եւ ասաց. «Կենդանի է Տէրը, որ մեր մէջ այս շունչն է արարել. քեզ չեմ սպանելու եւ չեմ մատնելու այն մարդկանց ձեռքը, որոնք քո հոգին են պահանջում»:
    
    Կյանքի Տերն ինքն է վկա, որ ես քեզ ոչ մի վատ բան չեմ անի:
    

Ա. Լոպուխին

«Եվ Սեդեկիա թագավորը ծածկաբար երդվեց Երեմիային՝ ասելով. «Կենդանի է Տերը, Որը ստեղծել է մեր այս հոգին, քեզ մահվան չեմ մատնի և չեմ հանձնի այս մարդկանց ձեռքը, որոնք փնտրում են քո հոգին»»։ (Սինոդական թարգմ.) [16]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 38:14

------------------------------------

[16] (Էջմիածին թարգմ.) Սեդեկիա արքան գաղտնի երդում տուեց նրան եւ ասաց. «Կենդանի է Տէրը, որ մեր մէջ այս շունչն է արարել. քեզ չեմ սպանելու եւ չեմ մատնելու այն մարդկանց ձեռքը, որոնք քո հոգին են պահանջում»:
(Արարատ թարգմ.) Եվ Սեդեկիա թագավորը Երեմիային ծածկաբար երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը, որ ստեղծել է մեր այս հոգին. քեզ չեմ մեռցնի, ոչ էլ քեզ կմատնեմ այս մարդկանց ձեռքը, որ պահանջում են քո կյանքը»։
(Գրաբար) Եւ երդուաւ նմա արքայն Սեդեկիա գաղտ, եւ ասէ՝ Կենդանի է Տէր որ արար ի մեզ զշունչս զայս, թէ իցէ սպանից զքեզ կամ թէ եւ մատնեցից ի ձեռս արանցն, որ խնդրեն զանձն քո։