Սուրբ Հովհան Ոսկեբերան
Երեմիան նրան ասաց. այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Եթէ ելնես գնաս բաբելացիների արքայի զօրավարի մօտ, ապա քո անձը ողջ կը մնայ, եւ այս քաղաքը հրով չի այրուի, կ՚ապրէք դու էլ, քո տունն էլ:
Ի՞նչ է, Երեմիա՛: Նա նախ լավն է ասում, իսկ հետո՝ ծանրը:
Ա. Լոպուխին
«Այդ ժամանակ Երեմիան ասաց Սեդեկիային. «Այսպես է ասում Զորությունների Տեր Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Եթե դու գնաս Բաբելոնի թագավորի իշխանավորների մոտ, այն ժամանակ ողջ կմնա քո հոգին, և այս քաղաքը չի այրվի կրակով, ու դու և քո տունը ողջ կլինեք»։ (Սինոդական թարգմ.) [17]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 38:14
------------------------------------
[17] (Էջմիածին թարգմ.) Երեմիան նրան ասաց. այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Եթէ ելնես գնաս բաբելացիների արքայի զօրավարի մօտ, ապա քո անձը ողջ կը մնայ, եւ այս քաղաքը հրով չի այրուի, կ՚ապրէք դու էլ, քո տունն էլ:
(Արարատ թարգմ.) Ապա Երեմիան ասաց Սեդեկիային. «Այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. Եթե իսկապես անձնատուր լինես Բաբելոնի թագավորի իշխանավորներին, այն ժամանակ ողջ կմնաս, և այս քաղաքը կրակով չի այրվի, և՛ դու, և՛ քո տունը կապրեք։
(Գրաբար) Եւ ասէ ցնա Երեմիա. Այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի, եթէ ելանելով ելցես առ զաւրավարն արքային բաբելացւոց՝ կեցցէ անձն քո, եւ քաղաքս ոչ այրեսցի հրով, եւ կեցցես դու եւ տուն քո։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: