Երեմիայի մարգարեության մեկնություն 38:7

 Ա. Լոպուխին

«Եվ Աբդիմելեք եթովպացին՝ ներքինիներից մեկը, որը թագավորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. իսկ թագավորն այդ ժամանակ նստել էր Բենիամինի դարպասի մոտ»։(Սինոդական թարգմ.) [7]
    
    Եթովպացին։ Սովորաբար օտար երկրներից ներքինիներին տանում էին արքայական հարեմի համար: Օրենքը թույլ չէր տալիս հրեաներին ամորձատման վիրահատություն  անել, որին ենթարկվում էին «ներքինիները»  (Բ Օրինաց. 23:1):
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 38:1

------------------------------------------

[7](Էջմիածին թարգմ.) Եթովպացի Աբդիմելէքը, ներքինի մի մարդ, որը թագաւորի ապարանքում էր, լսեց, որ Երեմիային գցել էին գուբը: Արքան նստած էր Բենիամինի դռանը,
(Արարատ թարգմ.) Եթովպացի Աբդիմելեքներքինին, որ թագավորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. թագավորը նստել էր Բենիամինի դռանը։
(Գրաբար) Եւ լուաւ Աբդամելէք եթէովպացի՝ այր ներքինի, եւ ինքն էր յապարանս թագաւորին, թէ արկին զԵրեմիա ի գուբն։ եւ արքայ նստէր առ դրան Բենիամինի։