Երեմիայի մարգարեության մեկնություն 39:10

Ա. Լոպուխին

«Նաբուզարադան թիկնապահապետը ոչինչ չունեցող չքավոր ժողովրդին թողեց Հուդայի երկրում ու ապա նաև նրանց տվեց խաղողի այգիներ ու արտեր»։  (Սինոդական թարգմ.) [10]
     
      Ժողովրդի աղքատ հատվածը թողնվեց Հրեաստանում: Քաղդեացիները հույս ունեին, որ նրանք այն բանի համար երախտապարտ կլինեն իրենց, որ իրենք նրանց խաղողի այգիներ և դաշտեր  են պարգևել:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 39:1

--------------------------------------------------------

[10](Էջմիածին թարգմ.) Աղքատ ու ընչազուրկ ժողովրդին Նաբուզարդան դահճապետը թողեց դարձեալ Յուդայի երկրում եւ նոյն օրն իսկ նրանց տուեց այգիներ ու ջրարբի հողեր:
(Արարատ թարգմ.) Նաբուզարադան թիկնապահապետը ոչինչ չունեցող չքավոր ժողովուրդ թողեց Հուդայի երկրում, միևնույն ժամանակ նրանց տվեց այգիներ ու արտեր։
(Գրաբար) Եւ յաղքատաց ժողովրդեանն՝ որոց ոչ ինչ գոյր, եթող Նաբուզարդան դահճապետ անդրէն յերկրին Յուդայ. եւ ետ նոցա այգիս եւ ջրարբիս յաւուր յայնմիկ։