Երեմիայի մարգարեության մեկնություն 39:3

Ա. Լոպուխին

«Եվ այնտեղ մտան Բաբելոնի թագավորի բոլոր իշխանավորներն ու նստեցին միջին դարպասների մոտ՝ Ներգալ-Սարեսերը, Սամարգ-Նեբավը, Սարսեքիմը՝ ներքինիների գլխավորը, Ներգալ-Սարեսերը՝ մոգերի գլխավորը, և Բաբելոնի թագավորի մնացած բոլոր իշխանավորները»։ (Սինոդական թարգմ.) [3]
     
      Նաբուգոդոնոսորը, ինչպես կարելի է եզրակացնել 1–ին  համարից, միայն սկսեց Երուսաղեմի դեմ գործողությունները, իսկ դրանք շարունակելու գործը թողեց իր ռազմական առաջնորդներին: Քաղաքը գրավելու ժամանակ նա Ռիալ քաղաքում էր (Սիրիայում): Քաղաքը գրավելով՝ քաղդեացի հրամանատարները դրա հետագա ճակատագիրը քննարկեցին միջին դարպասների մոտ, որոնք, հավանաբար, քաղաքի միջնամասից  (Դ Թագավ. 20:4) տանում էին դեպի հյուսիսային արվարձան և, հետևաբար, պատկանում էր հին քաղաքի պարսպին: Որպես կենտրոնական դիրք ունեցող վայր՝ դրանք հարմար կետ էին, որտեղից կարելի էր դիտել ամբողջ քաղաքը, և, ակնհայտորեն, այստեղ զինվորական հրամանատարները մշտական ​​հանդիպման վայր ունեին: Զինվորական հրամանատարներից այստեղ ասորական անուններով չորս անձ է նշվում՝ Ներգալ – Շար – եցեր (Ներգալ. Պաշտպանի՛ր թագավորին), Սամգար Նեվո (ողորմա՛ծ եղիր, Նեվո՛), Սարսեխիմ (անվանման իմաստն անհայտ է) և մեկ այլ Ներգալ Շար – եցեր: Անուններից երկուսի կողքին նշվում են նաև նրանց զբաղեցրած պաշտոնները. ներքինիկների պետ (rab – saris) և մոգերի պետ (rab mag): «Mag» բառը կարող է ասորական՝ «mahhu = քահանա» բառի փոփոխված ձևը լինել: Ինչ վերաբերում է պարսկական «magu» բառի հետ դրա ունեցած կապին, ապա այս մասին ոչ մի հիմնավոր բան հնարավոր չէ ասել:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 39:1

--------------------------------

[3](Էջմիածին թարգմ.) եւ բաբելացիների արքայի բոլոր զօրավարները՝ Ներգէլը, Սարասարը, Սարմագադը, Նաբուսարսեքիմը, Ռափսարիսը եւ
(Արարատ թարգմ.) Եվ Բաբելոնի թագավորի բոլոր իշխանավորները, այսինքն՝ Ներգեղսարասարը, Սամերգարնաբավը, Սարսեքիմ Ռաբսարիսը, Ներգեղսարասար Ռաբմագը և Բաբելոնի մնացած բոլոր իշխանավորները եկան, նստեցին միջին դռանը։
(Գրաբար) Եւ եղեւ իբրեւ ետես զնոսա Սեդեկիա արքայ Յուդայ, եւ ամենայն արք պատերազմաւղք. փախեան եւ ելին գիշերի ի քաղաքէ անտի ընդ ճանապարհ բուրաստանին արքունի, ընդ դուռնն որ էր ի մէջ պարսպացն. եւ ելին ընդ ճանապարհն Արաբիայ։