Ա. Լոպուխին
«Իսկ ես մնում եմ Մասփայում, որպեսզի կանգնեմ այն քաղդեացիների դիմաց, որոնք կգան մեզ մոտ. դուք էլ հավաքե՛ք գինի և ամառային պտուղներ ու յուղ և դրանք դրե՛ք ձեր անոթների մեջ, ու բնակվե՛ք ձեր քաղաքներում, որոնք զբաղեցրել եք»։ (Սինոդական թարգմ.) [10]
«Գինի՛ հավաքեք»... Հատկանշական է, որ քաղդեացիները չէին ոչնչացնում Հրեաստանի բերքը և պտուղները: Հրեաստանից նրանց հեռացնելուց մի քանի շաբաթ անց պարզվեց, որ երկուսն էլ անվնաս են մնացել: Ասորիներն այլ կերպ էին վարվում (այս մասին ընթերցի՛ր Ես. 1:7–9 համարների մեկնաբանությունները):
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 40:7
-----------------------------------------
[10](Էջմիածին թարգմ.) Ես էլ ահաւասիկ մնում եմ Մասեփայում, որպէսզի դէմ կանգնեմ այն քաղդէացիներին, որոնք կը յարձակուեն ձեզ վրայ: Իսկ դուք գինի ու միրգ մթերեցէ՛ք, ձեր ամանների մէջ իւղ կուտակեցէ՛ք եւ բնակուեցէ՛ք ձեր քաղաքներում, որոնք դուք քաջութեամբ պահեցիք»:
(Արարատ թարգմ.) Ահա ես մնում եմ Մասփայում, որ կանգնեմ այն քաղդեացիների դիմաց, որոնք կգան մեզ մոտ։ Իսկ դուք գինի, ամառային պտուղներ և յո՛ւղ ժողովեք ու դրե՛ք ձեր անոթներում. բնակվե՛ք ձեր քաղաքներում, որ գրավել եք»։
(Գրաբար) Եւ ես ահաւասիկ նստիմ ի Մասեփա. կալ ընդդէմ քաղդեացւոցն որ ելանիցեն ի վերայ ձեր։ եւ դուք ժողովեցէք զգինի եւ զմիրգ, եւ ժողովեցէք եւղ յամանս ձեր. եւ բնակեցէք ի քաղաքս ձեր զորս կալայք քաջութեամբ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: