Երեմիայի մարգարեության մեկնություն 40:6

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Երեմիան գնաց Մասեփա, Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ բնակուեց այնտեղ երկրում մնացած ժողովրդի մէջ:
     
      Ուշադրություն դարձրո՛ւ Աստծո նախախնամությանը: Նույնիսկ պատժվելուց հետո Նա չի դադարում նրանց խնամել. թույլ չի տալիս, որ Երեմիային տանեն Բաբելոն։ Քանի որ ժողովուրդը երկու մասի էր բաժանվել (ոմանք տարվել էին Բաբելոն, իսկ մյուսները գերի պետք է դառնային Եգիպտոսում), ուստի վերջիններիս համար է պահում նրան: Նրանք Դանիելին և Եզեկիելին ունեին: Նա չէր ցանկանում, որ ամբողջությամբ հիվանդ մարմնի բոլոր բժիշկները մեկ տեղում հավաքվեին, որպեսզի ոմանք ավելորդություն, իսկ մյուսները՝ պակասություն չունենային, այլ յուրաքանչյուր մասը  համապատասխան չափով ունենար:
     

  Ա. Լոպուխին

«Եվ Երեմիան եկավ Գոդողիայի՝ Աքիկամի որդու մոտ՝ Մասփա, և նրա հետ բնակվեց այն ժողովրդի մեջ, որը մնացել էր երկրում»։ (Սինոդական թարգմ.) [6]
     
      Մասեփան Երուսաղեմից հյուսիս–արևմուտք է։ Երուսաղեմից  Մասեփան հեռու էր երկու ժամվա անցնելիք ճանապարհի չափով. այն տեղակայված էր արևելքում և գերիշխում էր հարակից տարածքների վրա:

----------------------------------------

[6](Էջմիածին թարգմ.) Երեմիան գնաց Մասեփա, Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ բնակուեց այնտեղ երկրում մնացած ժողովրդի մէջ:
(Արարատ թարգմ.) Եվ Երեմիան եկավ Մասփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և նրա հետ բնակվեց այն ժողովրդի մեջ, որ մնացել էր երկրում։
(Գրաբար) Եւ եկն Երեմիա առ Գոդողիա որդի Աքիկամայ ի Մասեփա, եւ նստաւ անդ ի մէջ ժողովրդեան երկրին մնացելոց։