Սուրբ Եփրեմ Ասորի
Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածն ասում է. «Ահա ես վրէժխնդիր եմ լինելու նրա որդի Ամոնից, Փարաւոնից ու եգիպտացիներից, նրանց աստուածներից ու նրա թագաւորներից, Փարաւոնից ու նրան ապաւինողներից.
«Ահա՛, ես կայցելեմ Ամմոնի ջրերը», այսինքն՝ Ալեքսանդրիա: «Քեզ,– ասում է Ալեքսանդրիայի Աստծուն,– Ես կկործանեմ ու կավերեմ։ Քեզ հետ կկործանեմ ու կավերեմ նաև Եգիպտոսի մյուս քաղաքները»:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածն ասում է. «Ահա ես վրէժխնդիր եմ լինելու նրա որդի Ամոնից, Փարաւոնից ու եգիպտացիներից, նրանց աստուածներից ու նրա թագաւորներից, Փարաւոնից ու նրան ապաւինողներից.
Ամմոնացիները դաշնակցային հարաբերությունների մեջ էին եգիպտացիների հետ: Եգիպտացիները նրանց օգնության վրա շատ էին հույս դնում, ուստի բոլոր մյուս ժողովուրդների առաջ նրանք գնահատվում էին Եգիպտոսի թագավորի կողմից: Այդ պատճառով էլ հիշում է նաև Ամմոնի մասին:
Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածն ասում է. «Ահա ես վրէժխնդիր եմ լինելու նրա որդի Ամոնից, Փարաւոնից ու եգիպտացիներից, նրանց աստուածներից ու նրա թագաւորներից, Փարաւոնից ու նրան ապաւինողներից.
Ամմոն ասելով՝ ոմանք նկատի ունեն Ալեքսանդրիան, որը հին ժամանակներում այսպես էր կոչվում, ինչպես ասվում է նաև Նավումի գրքում. «Եթովպացիներն ու Եգիպտոսը նրա զորությունն են, և նա երբեք փախուստի չէր մատնվի. լիբիացիները նրան օգնական դարձան: Սակայն նա էլ սասանվելով գերի կգնա» (Նավում. 3:8-9)։ Բայց ներկա հանգամանքներն (որոնց մասին այժմ մենք խոսում ենք) ավելի հին են, քան Ալեքսանդրիայի ստեղծումը: Այսպիսով՝ գուցե այնտեղ Ալեքսանդրից առաջ մի քաղաք է եղել, և նա այն վերակառուցել է ավերակներից: Ոմանք ասում են, որ եգիպտացիներն այն Զևսի Ամմոն են անվանել, որից էլ երկիրը Ամմոնական է կոչվել: Նրան է (ենթադրաբար խոսքը վերաբերում է փարավոնին), որ նրա (այսինքն՝ Ամմոն աստծու) որդին են կոչում, քանի որ նա էլ էր աստվածների շարքում դասվում: Քանզի սա ձեռագործ պատկեր է, որը, ասում են, կվերցնեն բաբելոնացիները։ Բաբելոնացիները կվերցնեն նաև նրանց մյուս աստվածները, որոնք նա նշում է:
Ա. Լոպուխին
«Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ահա, Ես այցելելու եմ Ամոնին, որ Նովհն է, նաև փարավոնին ու Եգիպտոսին և նրա աստվածներին ու նրա թագավորներին, փարավոնին և նրան ապավինողներին»։ (Սինոդական թարգմ.) [25]
«Ամմոնին, որը Նո քաղաքից է». սա վերին Եգիպտոսի գլխավոր աստվածն է, որը կոչվում է նաև Նո–Ամմոն քաղաքի անունով (Նավում. 3:6):
«Փարավոնը» մեկ հիշատակվում է որպես թագավոր, մեկ էլ, ակնհայտորեն, որպես աստված, ում տեղը նա իրեն դնում էր:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:15
---------------------------------------------
[25](Էջմիածին թարգմ.) Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածն ասում է. «Ահա ես վրէժխնդիր եմ լինելու նրա որդի Ամոնից, Փարաւոնից ու եգիպտացիներից, նրանց աստուածներից ու նրա թագաւորներից, Փարաւոնից ու նրան ապաւինողներից.
(Արարատ թարգմ.) Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ահա ես պատժելու եմ Նովհ Ամոնին, նաև փարավոնին ու Եգիպտոսին և նրա աստվածներին ու նրա թագավորներին, փարավոնին և նրան ապավինողներին։
(Գրաբար) Ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Ահաւասիկ ես խնդրեցից զվրէժ յԱմովնայ որդւոյ նորա, ի փարաւոնէ, եւ յեգիպտացւոց, եւ ի դից նոցա, եւ ի թագաւորաց նորա. եւ ի փարաւովնէ՝ եւ ի յուսացելոցի նա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: