Երեմիայի մարգարեության մեկնություն 46։27

Սուրբ Եփրեմ Ասորի

27-28. Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, դու չպէտք է զարհուրես, ո՛վ Իսրայէլ, քանզի ես ահա փրկելու եմ քեզ հեռաստանից, իսկ քո սերունդը՝ նրանց գերութիւնից: Պիտի վերադառնայ Յակոբը, դադար պիտի առնի ու հանգիստ լինի, եւ չի լինելու որեւէ մէկը, որ լլկի նրան: Իսկ դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, - ասում է Տէրը, - որովհետեւ ես քեզ հետ եմ. եթէ ես բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մէջ ցրեցի քեզ, քե՛զ, սակայն, չեմ բնաջնջելու: Քեզ արդարութեամբ պիտի խրատեմ, թէեւ լրիւ չպիտի արդարացնեմ»:
     
     Հիմա Տերը մարգարեի միջոցով մխիթարում է ճնշվածներին` նրանց ստրկությունից ազատվել ու օտար երկրից վերադառնալ խոստանալով, և ասում է. «Հակոբը կվերադառնա և կհանգստանա ... և ոչինչ չի վախեցնի նրան»:
     Այս մարգարեության վերջում և՛ հրեաներին, և՛ եգիպտացիներին Երեմիան խաղաղության ու անդորրության վերադարձ է խոստանում, սակայն դա իր նախկին ձևով (այսինքն՝ առանց օտար ստրկությունից լիակատար ազատության) չի լինելու, քանի որ, քաղդեացիների լուծը տապալելով, նրանք պարսիկներից, հույներից և հռոմեացիներից մեծ կախվածության մեջ են մնալու:
     

Ա. Լոպուխին

«Բայց դու մի՛ վախեցիր, Իմ ծառա Հակոբ, և մի՛ զարհուրիր, Իսրայե´լ. որովհետև ահա, Ես ազատելու եմ քեզ հեռու երկրից և քո սերնդին՝ նրանց գերության երկրից. և Հակոբը պիտի վերադառնա և հանգիստ ու հանդարտ պիտի ապրի, և ոչ ոք չի վախեցնի նրան»։ (Սինոդական թարգմ.)[27]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:15

-----------------------------------------

[27](Էջմիածին թարգմ.) Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, դու չպէտք է զարհուրես, ո՛վ Իսրայէլ, քանզի ես ահա փրկելու եմ քեզ հեռաստանից, իսկ քո սերունդը՝ նրանց գերութիւնից: Պիտի վերադառնայ Յակոբը, դադար պիտի առնի ու հանգիստ լինի, եւ չի լինելու որեւէ մէկը, որ լլկի նրան:
(Արարատ թարգմ.) «Բայց դու, ո՛վ իմ ծառա Հակոբ, մի՛ վախեցիր, և մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա հեռվից ես ազատելու եմ քեզ և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը պիտի վերադառնա և հանգիստ ու հանդարտ լինի, և վախեցնող չի լինելու։
(Գրաբար) Բայց դու մի երկնչիցիս ծառայ իմ Յակոբ. եւ մի զարհուրիցիս Իսրայէլ. զի ահաւասիկ ես զերծուցանեմ զքեզ ի հեռաստանէ, եւ զզաւակ քո ի գերութենէ նոցա։ եւ դարձցի Յակովբ եւ դադարեսցէ, եւ ննջեսցէ. եւ ոչ ոք իցէ որ լլկիցէ զնա։