Ա. Լոպուխին
«Կանգնի´ր Ճանապարհի մոտ և դիտի՛ր, Արոերի´ բնակիչ, հարցրո՛ւ փախչողին և խույս տվողին. «Ի՞նչ պատահեց»»։ (Սինոդական թարգմ.) [19]
«Արովեր»–ի մասին տեղեկություններ ստանալու համար ընթերցի՛ր Ես . 17:2 համարի մեկնաբանությունը: Ոմանք կարծում են, որ Առնոնի հեղեղատի ափին գտնվող Արովերը այս գետի վրա կառուցված հարմար անցում է ունեցել, ուստի հյուսիսից փախչող մովաբացիները պետք է անցած լինեին այս քաղաքի մոտակայքով:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 48։1
--------------------------------------
[19](Էջմիածին թարգմ.) Դու, որ նստում ես Արովէրում, կանգնի՛ր ճանապարհներին, նայի՛ր եւ հարցրո՛ւ փախստականներին ու փրկուածներին, ասա՛՝ «Ի՞նչ տեղի ունեցաւ»:
(Արարատ թարգմ.) Ճանապարհի՛ն կանգնիր և դիտի՛ր, ո՛վ Արոերի բնակիչ, հարցրո՛ւ փախչողին և խույս տվողին, ասա՛. Ի՞նչ պատահեց։
(Գրաբար) Կաց յանցս ճանապարհաց, եւ հայեաց՝ որ նստիսդ յԱրովէր, եւ հարց ցփախստականս՝ եւ ցապրեալս, եւ ասասջիր զի՞նչ գործեցաւ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: