Երեմիայի մարգարեության մեկնություն 48։24

Ա. Լոպուխին

«Եվ Կերիոթի վրա ու Բոսորի վրա և Մովաբի երկրի բոլոր քաղաքների վրա՝ հեռավոր և մոտակա»։ (Սինոդական թարգմ.) [24]
     
     «Կարիոթը», հավանաբար, նույնն է, ինչ Ար–Մովաբը, որն այստեղ չի հիշատակվում: «Բոսորը» Մովաբի քաղաքներից է, որը չպետք է խառնել ո՛չ Իդումենական Բոզրոյի, ո՛չ էլ Հաուրանյան Բոստրոյի հետ:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 48։1

--------------------------------------

[24](Էջմիածին թարգմ.) Կարիաւոթին, Բոսորին եւ Մովաբի երկրի հեռաւոր ու մօտիկ բոլոր քաղաքներին:
(Արարատ թարգմ.) նաև Կարիոթի վրա և Բոսրայի վրա և Մովաբի երկրի բոլոր քաղաքների վրա՝ մոտ թե հեռու։
(Գրաբար) եւ ի Կարիաւովթ. եւ ի Բոսոր, եւ յամենայն քաղաքս երկրիդ Մովաբայ ի հեռաւորս եւ ի մերձաւորս։