Սուրբ Եփրեմ Ասորի
Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները եւ բնակուեցին քարերի ծերպերում. նմանուեցին քարերի ծերպերում եւ խոռոչների ճեղքերում բոյն դրած աղաւնիներին:
Մարգարեն մովաբացիներին ցույց է տալիս, որ նրանց մեծ նեղություն է սպասվում, և նրանք ստիպված են լինելու ապաստան գտնել ժայռերի ու սարալանջերի մեջ, որտեղ չկան հարմար և հարթ ճանապարհներ:
Ա. Լոպուխին
«Թողե՛ք քաղաքները և բնակվե՛ք ժայռերում, Մովաբի´ բնակիչներ, և նմա՛ն եղեք աղավնիների, որոնք բույն են դնում քարայրի բացվածքի եզրերին»։ Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները եւ բնակուեցին քարերի ծերպերում. նմանուեցին քարերի ծերպերում եւ խոռոչների ճեղքերում բոյն դրած աղաւնիներին: (Սինոդական թարգմ.) [28]
Վայրի աղավնիները հաճախ իրենց բույնը կառուցում են ուղղաձիգ ժայռերի և անդունդների վրա: «Քարանձավի մուտքի մոտ», ավելի ճիշտ՝ «անդունդի մյուս կողմում», որը նրանց բաժանում է իրենց հետապնդողներից:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 48։1
--------------------------------------
[28](Էջմիածին թարգմ.) Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները եւ բնակուեցին քարերի ծերպերում. նմանուեցին քարերի ծերպերում եւ խոռոչների ճեղքերում բոյն դրած աղաւնիներին:
(Արարատ թարգմ.) Թողե՛ք քաղաքները և ժայռերո՛ւմ բնակվեք, ո՛վ Մովաբի բնակիչներ. աղավնու նմա՛ն եղեք, որ բույն է դնում անդունդի բացվածքի եզրերին։
(Գրաբար) Թողին զքաղաքս՝ եւ բնակեցան ինք արածերպս բնակիչք Մովաբու. եղեն իբրեւ զաղաւնիս բունեալք ի քարածերպս եւ ի բերանս սորոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: