Սուրբ Եփրեմ Ասորի
Եսեբոնի աղաղակը հասաւ մինչեւ Ելելա եւ մինչեւ Յասսա. նրանց քաղաքները, Սեգորից մինչեւ Օրոնայիմ, իրենց ձայնը բարձրացրին եւ գուժեցին մինչեւ Սալէս, որովհետեւ Եբերիմի ջուրն անգամ տաքանալով ցամաքեց:
«Եսեբոնի աղաղակը հասավ մինչև Ելելա և մինչև Հասսա», այսինքն՝ Եսեբոնի բնակիչներն իրենց քաղաքի կործանումից հետո կսգան և իրենց սգով կլցնեն շրջակա Ելեա և Հասսա քաղաքները, երբ նրանք փախչեն և իրենց փախուստով հասնեն այս քաղաքները: Միևնույն ժամանակ, Սեգորի բնակիչները ևս լաց կլինեն իրենց քաղաքի կործանման համար, և նրանց լացը կհասնի մինչև Օրոնայիմ քաղաքը և Էգլայի շրջակայքը: Այստեղ Երեմիան Եսայու նման պատկերում է Մովաբի քաղաքների ավերումը և դրանց բնակիչների համընդհանուր սուգը։ Նրանց հեկեկանքը լսվելու է քաղաքից քաղաք, և քաղաքը քաղաքին է փոխանցելու իր վշտերի ծանրությունը: «Եբերիմի ջուրն անգամ սակավ դարձավ»: Մարգարեն այսպես է ասում ոչ թե հենց ջրերի պակասելու, այլ դրանց օգտագործումը դադարեցնելու մասին, որովհետև ո՞ւմ է պետք լինելու ջուրը, երբ ամբողջ երկիրը անապատ դառնա, իսկ բնակիչները ցրվեն: Սրանով մարգարեն նաև հստակ հասկացնում է, որ փրկության ողջ հույսը վերցված է մովաբացիներից: Մինչդեռ նրանք կարծում էին, որ իրենց բարեկեցությունը բխում է կուռքերից. քանի որ կուռքերի տաճարները կործանվել էին, ուստի չորացել էին նաև նրանց աղբյուրները: Մարգարեն սա հաճախ է կրկնում հեթանոս ժողովրդների համար՝ դրանով ցանկանալով ցույց տալ աստվածների ունայնությունը և ժողովրդի իշխանների հիմարությունը, ովքեր իրենց ժողովրդի բարեկեցությունը վստահում էին համր կուռքերին և հույս ունեին, որ այդ կուռքերը միշտ կպաշտպանեն իրենց:
Ա. Լոպուխին
«Եսեբոնի աղաղակից մինչև Եղեաղե ու մինչև Հասսա նրանք կբարձրացնեն իրենց ձայնը Սեգովրից մինչև Որոնայիմ՝ մինչև երրորդ Էգլա, որովհետև Նեմրիմի ջրերն էլ ցամաքելու են»։ (Սինոդական թարգմ.) [34]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 48։1
------------------------------------
[34](Էջմիածին թարգմ.) Եսեբոնի աղաղակը հասաւ մինչեւ Ելելա եւ մինչեւ Յասսա. նրանց քաղաքները, Սեգորից մինչեւ Օրոնայիմ, իրենց ձայնը բարձրացրին եւ գուժեցին մինչեւ Սալէս, որովհետեւ Եբերիմի ջուրն անգամ տաքանալով ցամաքեց:
(Արարատ թարգմ.) Եսեբոնի աղաղակից մինչև Եղեաղե, մինչև Հասսա իրենց ձայնը բարձրացրին. Սեգովրից մինչև Որոնայիմ՝ եռամյա երինջի նման, որովհետև Նեմերիմի ջրերը ցամաքել են։
(Գրաբար) յաղաղակէն յԵսեբոնայ մինչեւ յԵլելայ, եւ մինչեւ յԱսսա. քաղաքք նոցա ետուն զձայնս իւրեանց ի Սեգովրայ մինչեւ յԵրովնայիմ, եւ գոյժ ի Սալեսայ. զի եւ ջուրն Եբերիմայ ի տապ խորշակի եղիցի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: