Սուրբ Եփրեմ Ասորի
35–38. Կորստեան պիտի մատնեմ Մովաբը, - ասում է Տէրը, - որ բագիններն էր բարձրանում եւ խնկարկում օտար աստուածներին: Դրա համար էլ սիրտն իմ սրնգի պէս կանչ է արձակում Մովաբի վրայ, սիրտն իմ, իբրեւ շեփորի ձայն, ուղղուած է այն մարդկանց, որոնք ընկած են պատերի տակ: Դրա համար էլ ինչ հարստութիւն որ ունէր, մարդկանց ձեռքով պիտի կորչի: Բոլոր գլուխներն ամենուրեք պիտի սափրուեն, բոլոր մօրուքները կտրուեն, բոլոր ձեռքերին կտրուածքներ պիտի լինեն, բոլոր մարմինները պիտի լինեն քրձազգեաց: Մովաբի բոլոր տանիքներին ու նրա հրապարակներում ամբողջովին լաց ու կոծ է լինելու: Ես փշրեցի Մովաբը ինչպէս մի աման, որ ոչ մի բանի պիտանի չէ», - ասում է Տէրը:
«Բոլոր գլուխները պիտի սափրվեն, բոլոր մորուքները կտրվեն, բոլոր ձեռքերին կտրվածքներ պիտի լինեն», այսինքն՝ այն աղետները, որոնք նրանք ցանկանում էին Աստծո ժողովրդին և պատճառում էին նրան, իրենք են կրելու, իսկ նրանց եղբայրները ծեծվելու են ու գերեվարվելու: Հետևաբար, ինչպես սովորաբար անում են խոր վշտից լացողները, այնպես էլ նրանք պիտի փետեն իրենց մազերը, պիտի խուզվեն, պիտի ձեռքերով ճղփացնեն և իրենց մեջքին խարազան պիտի դնեն:
Ա. Լոպուխին
«Մովաբից պիտի վերացնեմ, - ասում է Տերը, - բարձրադիր վայրերում զոհ մատուցողներին և նրա աստվածներին խունկ ծխողներին»։ (Սինոդական թարգմ.) [35]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 48։1
------------------------------------
[35](Էջմիածին թարգմ.) Կորստեան պիտի մատնեմ Մովաբը, - ասում է Տէրը, - որ բագիններն էր բարձրանում եւ խնկարկում օտար աստուածներին:
(Արարատ թարգմ.) Մովաբից պիտի վերացնեմ,- ասում է Տերը,- բարձրադիր վայրում զոհ մատուցողին և նրա աստվածներին խունկ ծխողին։
(Գրաբար) Եւ կորուսից զՄովաբ՝ ասէ Տէր. որ ելանէր ի բագինս՝ եւ արկանէր խունկս աստուածոց աւտարաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: