Երեմիայի մարգարեության մեկնություն 49։26

Սուրբ Եփրեմ Ասորի

26–27. Քո հրապարակներում պիտի ընկնեն երիտասարդները, բոլոր կռուող մարդիկ պիտի զոհուեն այն օրը, - ասում է Զօրութիւնների Տէրը: - Ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի վրայ, որը պիտի ճարակի Ադերի որդիների ապարանքները»:
   
    «Ադերի որդին», այսինքն՝ Բենադադը: Մարգարեն սյուներ է անվանում այն ամրոցներն ու շենքերը, որոնք Դամասկոսի հնագույն թագավոր Ադերը կանգնեցրել էր իր քաղաքն ու տունը զարդարելու համար: Նույն աղետը Աստված կանխատեսել էր Ամոս մարգարեի միջոցով՝ ասելով. «Կրակ պիտի գցեմ Ազայելի տունը, և այն պիտի ոչնչացնի Ադերի որդու տան հիմքերը»  (Ամոս 1:4): Մարգարեն Ադերի որդուն հիշատակում է կա՛մ որպեսզի խորհրդավոր կերպով նրա քաղաքի պարիսպների անկմամբ ներկայացնի նրա թագավորության կործանումը, կա՛մ էլ, որպեսզի դրանով իսրայելացիներին ցույց տա  Ազայելի և Ադերի որդիների (Բենադադ)  պատճառած աղետների դիմաց նրանց տրվող պատիժները,  ինչպես այդ մասին գրված է Թագավորությունների գրքերում  (Գ Թագավորություններ. 15:18):
   

  Ա. Լոպուխին

««Սրա համար նրա երիտասարդները վայր կընկնեն նրա փողոցներում, և բոլոր պատերազմիկները կզոհվեն այդ օրը, - ասում է Զորությունների Տերը»։ (Սինոդական թարգմ.) [26]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 49:25

Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն   գլուխ 49։23

----------------

[26] (Էջմիածին թարգմ.) Քո հրապարակներում պիտի ընկնեն երիտասարդները, բոլոր կռուող մարդիկ պիտի զոհուեն այն օրը, - ասում է Զօրութիւնների Տէրը:
(Արարատ թարգմ.) Սրա համար նրա երիտասարդները վայր կընկնեն նրա հրապարակներում, և բոլոր պատերազմիկները կլռեցվեն այդ օրը,- ասում է Զորությունների Տերը։
(Գրաբար) Վասն այնորիկ անկցին երիտասարդք ի հրապարակս քո, եւ ամենայն արք պատերազմաւղք կործանեսցին յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր զաւրութեանց։