Երեմիայի մարգարեության մեկնություն 49։4

Սուրբ Եփրեմ Ասորի

Ինչո՞ւ ես ցնծում քո խորանների մէջ, ո՛վ Զեփ, եւ քո դաշտերում, ո՛վ անզգամ դուստր, որ ապաւինել էիր քո գանձերին եւ ասում էիր, թէ՝ «Ո՞վ պիտի գայ ինձ վրայ»:
   
    Բոլոր կողմերից կրկին ու կրկին ուժեղ ու անհաղթահարելի թշնամիներ կգան քեզ վրա, նրանց  ներկայությամբ քո որդիները կփախչեն, կփնտրեն և իրենց համար ապաստան չեն գտնի:
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ինչո՞ւ ես ցնծում քո խորանների մէջ, ո՛վ Զեփ, եւ քո դաշտերում, ո՛վ անզգամ դուստր, որ ապաւինել էիր քո գանձերին եւ ասում էիր, թէ՝ «Ո՞վ պիտի գայ ինձ վրայ»:
   
    Հակիմը դաշտում գտնվող ամենամեծ քաղաքն էր: Այն ծառայեց որպես թշնամիների դեմ ռազմական գործողությունների կիզակետ: Ուստի ասում է. «Նրա հետ հույս մի՛ կապիր, քանի որ կործանվելու է»:
Երբ թշնամիները ոչնչացնում էին այն ամենը, ինչ հանդիպում էր նրանց,  ոչ միայն այս քաղաքը կործանվեց, այլև հովիտների հետ միասին (τῶν πεδίων) կործանվեցին նաև հարթավայրում գտնվող մյուս քաղաքները:
   

  Ա. Լոպուխին

«Ինչո՞ւ ես պարծենում հովիտներով: Քո հովիտը արյունով կհոսի, հավատուրա´ց դուստր, որ ապավինել էիր քո գանձերին՝ ասելով. «Ո՞վ մոտ կգա ինձ»»։(Սինոդական թարգմ.) [4]
   
    Ամմոնացիների երկրի հովիտները շատ բերրի էին:
    Այս մարգարեությունն արտասանվել է մովաբացիներին ուղղված մարգարեության հետ միաժամանակ, այսինքն՝ մոտավորապես Հովակիմի թագավորության 4–րդ տարում, քանի որ այստեղ Նաբուգոդոնոսորի մասին դեռ չի հիշատակվում: Մարգարեության կատարման մասին ընթերցի՛ր Երեմիա, 48:47 համարում եղած հատուկ նշումները:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 49։1

-----------------------------------------

[4](Էջմիածին թարգմ.) Ինչո՞ւ ես ցնծում քո խորանների մէջ, ո՛վ Զեփ, եւ քո դաշտերում, ո՛վ անզգամ դուստր, որ ապաւինել էիր քո գանձերին եւ ասում էիր, թէ՝ «Ո՞վ պիտի գայ ինձ վրայ»:
(Արարատ թարգմ.) Ինչո՞ւ ես քո հովիտներով պարծենում. հովիտդ ջրի պես գնաց, ո՛վ ապստամբ դուստր, որ ապավինել էիր քո գանձերին՝ ասելով. «Ո՞վ է գալու իմ դեմ»։
(Գրաբար) Զի՞ ցնծայցես ի խորանս քո զեփ, եւ ի դաշտս քո դուստր ժպրհութեան. որ յուսացեալ էիր ի գանձս քո եւ ասէիր՝ ո՞ գայցէ ի վերայ իմ։