Երեմիայի մարգարեության մեկնություն 51։14

Սուրբ Եփրեմ Ասորի

Զօրութիւնների Տէրը երդուեց իր բազկով, թէ՝ «Քեզ լցնելու եմ զօրքով, ինչպէս մորեխով, եւ նրանք, որ քո մէջ են իջնելու, աղաղակ են բարձրացնելու քեզ վրայ»»:
     
     «Աղաղակ են բարձրացնելու քեզ վրա», ինչպես կոխոտվող ողկույզները, այսինքն՝ ես քեզ լցնելու եմ մարերով և պարսիկներով, որոնք մորեխների պես ճխլելու են քեզ և խաղող հավաքողների նման միմյանց հորդորելու են  հնձանի մեջ տրորվող խաղողի պես բնակիչներիդ սեղմել պատերիդ, և բացականչելու են խաղող կոխոտողների նման:
     

  Ա. Լոպուխին

«Զորությունների Տերը երդվել է Ինքն Իրենով. «Ճշմարիտ եմ ասում, որ քեզ մարդկանցով պիտի լցնեմ մորեխների չափ, և նրանք աղաղակ պիտի բարձրացնեն քո դեմ»»։ (Սինոդական թարգմ.) [14]
     
     Նույնիսկ եթե Բաբելոնը մորեխների պես լցված լինի մարդկանցով, այնուամենայնիվ թշնամիները կնվաճեն այն և գրավված քաղաքում իրենց հաղթական աղաղակը կբարձրացնեն:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1

--------------------------------------------

[14](Էջմիածին թարգմ.) Զօրութիւնների Տէրը երդուեց իր բազկով, թէ՝ «Քեզ լցնելու եմ զօրքով, ինչպէս մորեխով, եւ նրանք, որ քո մէջ են իջնելու, աղաղակ են բարձրացնելու քեզ վրայ»»:
(Արարատ թարգմ.) Զորությունների Տերը երդվել է իր անձով. «Քեզ անպատճառ մարդկանցով պիտի լցնեմ մարախների չափ, և նրանք հաղթության ձայն պիտի բարձրացնեն քեզ վրա»։
(Գրաբար) Զի երդուաւ Տէր զաւրութեանց ի բազուկ իւր, թէ լցից զքեզ զաւրաւք իբրեւ մարախով, եւ բարբառեսցին ի վերայ քո որ իջանեն ի քեզ։