Երեմիայի մարգարեության մեկնություն 51։41

Սուրբ Եփրեմ Ասորի

Ինչպէ՜ս պարտութեան մատնուեցիր, ո՛վ Սիսակ, ինչպէ՜ս որսի պէս բռնուեցիր, ո՛վ դու պարծանքդ ամենայն երկրի: Ինչպէ՜ս Բաբելոնն ամայացաւ հանուր ազգերի մէջ:
     
     Այստեղ մարգարեն քաղդեացիների թագավորությունն է մուրճ անվանում, քանի որ նրանց միջոցով, ինչպես մուրճով, Տերը պատժեց և ջախջախեց շատ ազգերի ու դրանց Թագավ.ն: Քանի որ նրանք չգնահատեցին Աստծո բարությունը, չգնահատեցին, որ Աստված բարձրացրեց նրանց, չխնայեցին ու չողորմեցին իրենց ստրկացրած ժողովուրդներին, հակառակ նրան, որ հաղթողները պետք է ողորմած լինեին նվաճվածների հանդեպ և պետք է ողորմեին նրանց, ուստի հիմա պատիժը արդարացի կերպով է ուղղվում քաղդեացիներին, և Տերը ցանկանում է նրանց հատուցել այնպես, ինչպես նրանք վարվեցին իրենց կողմից հպատակեցված ազգերի հետ, ցանկանում է հատուցել իր սրբավայրի պղծման և Իր երկրի՝ Իսրայելի  գերության համար: Եվ այս պատիժը հիմնականում կրում են բոլոր աղետների պատճառ հանդիսացող բաբելոնացիները:
     

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ինչպէ՜ս պարտութեան մատնուեցիր, ո՛վ Սիսակ, ինչպէ՜ս որսի պէս բռնուեցիր, ո՛վ դու պարծանքդ ամենայն երկրի: Ինչպէ՜ս Բաբելոնն ամայացաւ հանուր ազգերի մէջ:
     
     Ասում են, որ Սիսակը թագավորի անուն է և ցույց է տալիս եթովպացիներին. բացատրվում է Հուս անվան հետ հարաբերությամբ։ Հուսից են սերել եթովպացիները: Նրանք ասում են, որ մարգարեն նրանց մասին նշում է որպես մարերի դեմ պատերազմում Բաբելոնի թագավորին օգնածների ու հաղթածների:
     

Ա. Լոպուխին

«Ինչպե՜ս գրավվեց Սեսակը, և նվաճվեց ամբողջ երկրի փառքը: Ինչպե՜ս Բաբելոնը սարսափ դարձավ ժողովուրդների մեջ»: (Սինոդական թարգմ.) [41]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1

-----------------------------------------

[41](Էջմիածին թարգմ.) Ինչպէ՜ս պարտութեան մատնուեցիր, ո՛վ Սիսակ, ինչպէ՜ս որսի պէս բռնուեցիր, ո՛վ դու պարծանքդ ամենայն երկրի: Ինչպէ՜ս Բաբելոնն ամայացաւ հանուր ազգերի մէջ:
 (Արարատ թարգմ.) Ինչպե՜ս առնվեց Սիսակը, և ամբողջ երկրի պարծանքը գրավվեց, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն դարձավ։
(Գրաբար) Զիա՞րդ ի պարտութիւն՝ մատնեցար Սիսակ, եւ անկար յորս պարծանքդ ամենայն երկրի։ Զիա՞րդ եղեւ Բաբելոն յապականութիւն ի մէջ ամենայն ազգաց։