Ա. Լոպուխին
«Եվ քաղաքից վերցրեց մի ներքինու, որը պատերազմիկների հրամանատարն էր, և յոթ մարդու, որոնք կանգնում էին թագավորի առաջ ու որոնք գտնվում էին քաղաքում, նաև զորքի գլխավոր գրագրին, որը զինվորագրում էր երկրի ժողովրդին, և վաթսուն մարդու երկրի ժողովրդից, որոնք գտնվում էին քաղաքում»։ (Սինոդական թարգմ.) [25]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 52։1
---------------------------------
[25] (Էջմիածին թարգմ.) Այդ քաղաքից ձերբակալեց նաեւ մի ներքինու, որ պատերազմող մարդկանց զօրապետն էր, եւ եօթը անուանի մարդկանց, որոնք թագաւորի առջեւ նրա սպասին էին կանգնում եւ որոնց գտան քաղաքում, ինչպէս եւ ատենադպրին՝ զօրքի իշխանին, երկրի ժողովրդի ատենադպրին ու երկրի բնակչութիւնից վաթսուն մարդու, որոնց գտան քաղաքում:
(Արարատ թարգմ.) Քաղաքից նաև մի պաշտոնյա վերցրեց, որ պատերազմիկների վերակացուն էր, և թագավորի առաջ կանգնողներից յոթ մարդու, որոնք գտնվում էին քաղաքում, նաև զորքի գլխավոր գրագրին, որ զինվորագրում էր երկրի ժողովրդին, և վաթսուն մարդու երկրի ժողովրդից, որոնք քաղաքում էին գտնվում։
(Գրաբար) եւ ի քաղաքէ անտի առ ներքինի մի, որ էր ոստիկան արանց պատերազմողաց. եւ եւթն այր անուանի որ կային առաջի թագաւորին՝ գտեալս ի քաղաքին. եւ զդպրապետն զիշխան զաւրացն, եւ զդպրապետ ժողովրդեան երկրին, եւ վաթսուն այր ի ժողովրդենէ երկրին՝ որ գտան ի քաղաքին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: